Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ եւ Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 19:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ եւ Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները:
Սպիտակի եւ Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) եւ Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր- Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին եւ Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Չարենցավան եւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:



