Ողբերգական վրաերթ Արարատի մարզում․ Hummer-ը հարվածել է 20-ամյա հետիոտնի
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում․ հայտում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:00-ի սահմաններում Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Հովիկ Առաքելյանը Hummer մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղից դեպի Արաքսավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արաքսավան գյուղի բնակիչ 20-ամյա Կարեն Գրիգորյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է: Վարորդը մեղակայանով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, հարուցվել է քրեական գործ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



