Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


10-20 վայրկյանում անվադողեր են գողանում. ինչպե՞ս խուսափել թիրախում հայտնվելուց

SOCIETY

Ամանորի նախաշեմին ակտիվացել են ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունները։ Հանցագործների թիրախում մեքենաների թանկարժեք  դետալներն են՝ մարտկոցներ, գազի բալոններ, լուսարձակներ, անվադողեր։  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտարարտերը պարբերաբար տեղադրում են թալանված ավտոմեքենաների լուսանկարներ՝ կոչ անելով վարորդներին առավել զգոն լինել։

Ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող հափշտակությունների, դրանց կանխարգելման, բացահայտման շուրջ NEWS.am–ը զրուցել է  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու, ոստիկանության ավագ լեյտենանտ Ալեքսանդր Կոչուբաեւի հետ։

Որքա՞ն է եղել  ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող հափշտակությունների  թիվը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճման միտում նկատելի՞  է։

Այս հանցատեսակները երեք խմբի են բաժանվում՝ ավտոտրանսպորտային միջոցներ առեւանգում, գույքի հափշտակություն եւ դետալների հափշտակություն։ Տրանսպորտային միջոցների առեւանգման դեպքերի նվազման միտում կա։ Մասնավորապես 2017թ. գրանցվել է ավտոառեւանգման 23 դեպք, որից բացահայտնվել է 19–ը, իսկ  2018թ.  գրանցվել է 18 ավտոառեւանգման դեպք, որոնցից բացահայտվել է 16–ը։  2017թ. գրանցվել է քաղաքացիների անձնական ունեցվածքի, այդ թվում Ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող հափշտակությունների մոտ 3500 դեպք, որոնց բացահայտման ցուցանիշը 58 % է , 2018թ. գրանցվել է հափշտակություների 4444 դեպք, որից բացահայտվել է 38%:  Այսինքն նկատելի է անձնական ունեցվածքի գողությունների թվի որոշակի աճ։

Ինչո՞վ է պայմանավորված հափշտակությունների թվի աճը։

Վերջին իրավաքաղաքական փոփոխությունների ֆոնին նախեւառաջ աճել է ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը, այլեւս չկա ոստիկանության կողմից հանցագործությունների մասին դեպքերի թաքցման արատավոր պրակտիկա։ Այդ թիվն աճել է ի հաշիվ քաղաքացիների վստահության եւ հանցագործությունների դեպքերի գրանցման։

Ո՞ր մեքենաներն են հանցագործների թիրախում, մեքենաների ի՞նչ մասեր են հիմնականում հափշտակում։

Մի շարք դետալներ կան, որոնք թիրախային են՝ մարտկոցներ, գազային համակարգի բալոններ, լուսարձակներ, հայելիներ եւ անվադողեր։ Օրինակ՝ բալոններ եւ մարտկոցներ հափշտակում են գրեթե բոլոր մակնիշի մեքենաներից՝ հաշվի առնեով սեւ շուկայում դրանց իրացման հնարավորությունները, իսկ լուսարձակների, հայելիների եւ անվադողերի պարագայում հիմնականում տուժում են առավել թանկարժեք ավտոմեքենաները։

Ի՞նչ եղանակով են գողացված ավտոմասերը հայտնվում իրացման կետերում։ Արդյոք ոստիկանությունն այս կետերում վերահսկում  իրականացնու՞մ է։

Քանի դեռ շուկայում առկա է պահանջարկ, կլինի նաեւ առաջարկ, այսինքն միշտ էլ լինելու է հանցավոր ճանապարհով ձեռքբերված դետալների իրացումը։ Իրացումը հայտնաբերում ենք տարատեսակ ուղիներով, սկսած ինտերնետային առեւտրի հարթակներից, տարատեսակ երկրորդային շուկաներից,  «Տեցի կռուգ» կոչվող մեքենաների ավտոպահեստամասերի վաճառքի կետերից, ինչպես նաեւ մասնավոր անձանց մոտից։

Դեպքերը հասնում են զավեշտի. մի անգամ մեկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել , որ List.am կայքի միոցով գնել է իրենից առեւանգված գազաբալոնը։ Այս առումով լուրջ անելիքներ ունեն նաեւ մեր քաղաքացիները։ Ոստիկանությունը բազմիցս հորդորել է քաղաքացիներին՝ չգնել օգտագործված գազաբալոններ կամ մեքենաների այլ դետալներ, օգտագործված բալոնների գերակշիռ մասը գողացված կամ վթարված մեքենաների բալոններ են։

Ի՞նչ մեխանիզմով են ավտոմեքենաներից գողություններ կատարվում։ Ոստիկանները ծանո՞թ են հանցագործների ձեռագրին։

Տրանսպորտային միջոցներից գողությունները կատարվում են հիմնականում նույն մեխանիզմով, մեքենաների բոլոր դետալներն անջատելու համար կիրառվում են նույն գործիքները։ Օպերատիվ տվյալների համաձայն գործում են մի քանի խմբեր։

Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են գերակշռում մեքենաներից կատարվող գողությունները։

Համացանցի հրապարակումներից կարելի է տպավորություն ստանալ, որ Երեւանի ինչ–որ վարչական շրջանում ավտոտրանսպորտային միջոցներից ավելի հաճախ են հափշտակություններ կատարվում, քան մեկ այլ շրջանում, սակայն իրականում այդ ցուցանիշը համաչափ է։ Թվում է, թե Կենտրոնը գերհագեցած է տեսախցիկներով, եւ այստեղ պետք է ավելի քիչ լինեն մեքենաներից կատարվող հափշտակությունները, քան օրինակ Չարբախում, սակայն մեկ–երկու դեպքի տարբերություն է։

Ի՞նչ աշխատանքներ են տարվում ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների նախականխման, կանխման ուղղությամբ։

Ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող հափշտակությունների կանխարգելման առումով անելիք ունեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Ոստիկանությունն այս հանցատեսակների կանխարգելմամբ զբաղվում է գիշերային ուժեղացված ծառայության միջոցով։  Ոստիկանության շրջիկ ծառայության աշխատակիցներն ամեն օր հերթապահություն են իրականացնում, եւ երբեմն  հանցագործությունները բացահայտում են դեռեւս հանցափորձի  կամ դրանց նախապատրաստաման փուլում։

Սոցիալական ցանցերում օգտատերերը դժգոհում են , որ հաճախակի են դարձել ավտոմեքենաների անվադողերը հափշտակելու դեպքերը, այս կապակցությամբ ի՞նչ կասեք։

Մեքենաների անվադողերի գողությունների քանակը չի ավելացել , միշտ էլ նման դեպքեր եղել են, պարզապես վերջին շրջանում քաղաքացիները սկսել են այդ առումով իրազեկման  աշխատանքներ տանել։

Ի՞նչ խորհուրդ կտաք վարորդներին, ինչպե՞ս խուսափել հանցագործների թիրախում հայտնվելուց։

Մենք մի շարք գործիքներ ենք մշակել, որոնցով հնարավոր  է մեղմել կամ զսպել այդ հանցատեսակների կատարումը, որոք կապված են տրանսպորտային միջոցների առանձնահատկություններով։  Մեքենաների մեծ մասն ունի ղեկի արգելափակման հնարավորություն, որի պարագայում, առանց մեքենայի բանալիի հնարվոր չէ այն տեղաշարժել , բացի այդ մեքենաների մեծ մասն ունեն կրկնակի փակման հնարավորություն,  որը վարորդների մեծ մեսը չեն կիրառում. կրկնակի փակելով դռները, վերանում է  թե՛ ներսից, թե՛ դրսից մեքենաները բացելու հնարավորությունը. սա զսպող միջոց է հատկապես բալոնների գողության  տեսանկյունից, քանի որ բալոնների մեծ մասը գողանում են բեռնախցիկի կամ մեքենայի հետեւի դռները բացելու եղանակով։ Բացի այդ, խորհուրդ է տրվում մեքնենաները կայանել հնարավորինս  տեսանելի լուսավորության դաշտում, ավտոտնակներում, վերահսկվող ավտոկայանատեղիներում սուպերմարկետների, հանրային նշանակության օբյեկտների կայանատեղիներում, խաչմերուկների տեսախցիկների վերահսկողության տիրույթում։

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App