Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին

SOCIETY

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար: Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր: «Ըստ էության, մենք այսօր ունենք շուրջ 1200 շահառու, որոնք ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում: Այս հարցի շուրջ մենք ունեինք փակուղային իրավիճակ, որովհետև որևէ պրոցես տեղի չէր ունենում, կամ տեղի էին ունենում աննշան գործընթացներ: Մեզ համար խնդիր է եղել, որ այս պրոցեսը մեռյալ կետից շարժվի: Մենք արձանագրել ենք, որ այսօր կառավարությունը կարող է ռեալ հատկացնել 5 մլրդ դրամ և այդ աջակցությունն առաջարկել մարդկանց, ինչը չի նշանակում, թե ասում ենք՝ այս 5 մլրդ դրամը վերցրեք և հաշիվները մաքրեցինք: Դա նշանակում է, որ կա այսպիսի հնարավորություն, մենք ստեղծում ենք այդպիսի հնարավորություն: Այս 1200-ի մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնց համար սա կլինի ոչ միայն հնարավորություն, այլև հարցի լուծում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը, որի համաձայն՝ մեկ սենյականոց բնակարանը մարզային բնակավայրերի 95 տոկոսում ցածր է 5 մլն դրամից, մարզերի կեսում 2 սենյականոց բնակարանը ցածր է 5 մլն դրամից, 3 սենյականոցը՝ 5 մլն դրամից ցածր գին ունի մարզային բնակավայրերի մեկ երրորդում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 1200 շահառուից Երևանում է բնակվում միայն 370-ը: «Սրանով հստակ լուծելու ենք որոշակի թվով մարդկանց խնդիր: Այսինքն, այստեղ իմ կարծիքով մենք շատ կարևոր քայլ ենք արել՝ խնդիրը մեռյալ կետից շարժել ենք: Կլինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ մեր պարտավորությունը կշարունակի մնալ արձանագրված: Մենք ասում ենք, որ այս 7 ամսվա ընթացքում ինչպես ի վիճակի ենք եղել լուծել շահառուների մի մասի հարցը, եթե այս նույն տեմպերով գնանք՝ մնացածինն էլ կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնելու է որոշում, թե նշված 5 մլրդ դրամն ինչ սկզբունքով և ինչպես է բաշխվելու: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այդ առումով բոլոր առաջարկները պետք է ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպման մասնակիցների առաջարկն ու պատրաստակամություն հայտնել հանձնաժողովում ներգրավել նրանց ներկայացուցչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ խնդիր է դրել գործընթացն իրականացնել առավելագույնս թափանցիկ:


Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia