Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան տանող մուտքն ազատվել է ապօրինի շինություններից, շուտով նաև կբարեկարգվի

SOCIETY

 

Աբովյան 29 հասցեում է ապրել և ստեղծագործել գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տարիներ շարունակ նրա տուն-թանգարանը գտնելը խնդիր էր: Պատմամշակութային հուշարձան - շենքը կորել էր առևտրային կրպակների, կցակառույցների ու մշտապես այստեղ կայանող ավտոմեքենաների հետևում:

 

«Երբ Հայաստանն անկախացավ և մշակութային արժեքները ստորադասվեցին բիզնես շահերին, տարածքն ամբողջովին կորցրեց տեսքը և ոչ միայն արգելափակվեց տուն -թանգարանի մուտքը, այլև մարդկանց հայացքից կորավ գեղեցիկ մի շինություն, որը շուտով կդառնա 100 տարեկան: Տարիներ շարունակ թանգարան այցելողների հետ պայմանավորվում էինք մետրոյի հարևանությամբ, որտեղից մեր աշխատակիցներն ուղեկցում էին դեպի թանգարան»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պատմում է Դերենիկ Դեմիրճյանի տուն - թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

 

Խնդրի մասին թանգարանի աշխատակիցները բարձրաձայնում էին ավելի քան երկու տասնամյակ, սակայն անարդյունք: Մի քանի տարի առաջ որոշակի՝ մասնակի փոփոխություններ եղան, սակայն ոչ համակարգային: Կարինե Ռաֆայելյանը նշում է՝ տարբեր կառույցներ ուղղված  նամակներով կարելի է հատորներ կազմել:

 

«Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ նամակաները ոչ թե նպաստում են խնդրի լուծմանը, այլ միջոց են այս տարածքում բիզնես ծավալող անձից ավելի շատ փայաբաժիններ ակնկալելու և ստանալու համար:Իշխանությունը փոխվելուց հետո  լիահույս էի, որ մենք ունենք նոր իշխանություն, նոր պաշտոնյաներ, որոնց նպատակը գրպանը լցնելու մոլուցքը չէ, այլ քաղաքին և հանրությանը ծառայելը: Եվ, իհարկե, չսխալվեցի»,- նշում է թանգարանի վարիչը:

 

Տիկին Կարինեն չսխալվեց: Իսկ ամեն ինչ սկսվեց Երևանի ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի՝ թանգարան այցից:

 

«Առհասարակ շատ եմ սիրում թանգարաններ այցելել: Հերթական այցս Դեմիրճյանի թանգարան էր, որը հասցեով գտնելն անգամ բավական դժվար է: Զրուցելով աշխատակիցների հետ՝ ծանոթացա նաև խնդիրներին, այդ թվում՝ անօրինական կառույցին, որը փակում էր մուտքը և թանգարանին զարգանալու հնարավորություն չէր տալիս: Խնդիրը քննարկեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, և մի քանի օր անց տասնամյակների պայքարը հաջողությամբ պսակվեց»,-ասում է Էդգար Բարսեղյանը:

 

Օրեր անց թանգարանի հարևանությամբ գտնվող ապօրինի փայտե, մետաղական ու քարաշեն շինություններն ապամոնտաժվեցին: Տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կրպակը կվերատեղադրվի՝ համահունչ հարակից շենքերին: Հետո նաև, արդեն այսօր մշակվող նախագծով, տարածքը կբարեկարգվի, կկանաչապատվի, կվերականգնվի գրողի տուն տանող երբեմնի փոքրիկ ծառուղին, կտեղադրվեն նստարաններ: Թանգարանի աշխատկիցները վստահ են՝ պուրակը կդառնա մշակութային բացօթյա անկյուն և կնպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը:

 

«Հիմա կարծես արմատական լուծում է ստանում խնդիրը, որի համար ես անչափ շնորհակալ եմ: Տեսնում ենք, որ այսօր գործընթաց է սկսված, որն արդեն չի կարելի ասել մասնակի է: Վստահ եմ, որ պուրակը ոչ միայն կազատագրվի այս փնթի շինությունից, այլև պուրակը կարգի կբերվի: Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, չի կարելի այսպիսի փնթի վիճակ հանդուրժել: Սա ոչ միայն թանգարանի, այլև հարակից շենքերի բնակիչների ու ընդհանուր առմամբ Երևանի շահն է: Դա այնքան կարևոր էր մեզ համար, որ չեմ կարող չփաստել, որ իրավիճակ և արժեքներ են փոխվել, և մշակույթն զգում է այդ փոփոխությունը»,- նշում է Կարինե Ռաֆայելյանը:

 

Թանգարանում ևս մեկ երազանք ունեն. Երևանում կանգնեցնել Դերենիկ Դեմիրճյանի արձանը: Քաղաքային իշխանությունը խոստանում է աջակցել գաղափարի իրագործմանը

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia