Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 114 համարի երթուղայինն ու Opel մակնիշի ավտոմեքենան. կա 2 զոհ, 5՝ տուժած
SOCIETYTert.am-ը գրում է.
Երևան-Աշտարակ ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է. կա 2 զոհ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Ավտովթարի հետևանքով Opel մակնիշի վարորդն ու երկու ուղևորները ճանապարհով անցնող մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
««Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված Opel մակնիշի մեքենայի վարորդն ընդունարան բաժանմունք է ընդունվել մահացած, ուղևորուհին ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում և չնայած իրականացված անհետաձգելի բժշկական միջամտություններին՝ մահացել է, երկրորդ ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց Ալինա Նիկողոսյանը:
«ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսու մյուս երկու ուղևորները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, նրանք տեղում ստացել են ամբուլատոր օգնություն և հրաժարվել են հոսպիտալացումից:
Շարունակությունը՝ այստեղ:



