Նոր մանրամասներ 2 մարդու կյանք խլած վթարի մասին. մեքենան փախցրե՞լ էին (ֆոտո)
SOCIETYՈստիկանությունը մանրամասներ է հայտնել նախօրեին Իսակովի պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ին ժամը 23.30-ին Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուս»-ից դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:



