Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Նորակոչիկը մահացել է կայծակնային մենինգիտից

SOCIETY

Past.am

1.am-ը գրում է․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Էդուարդ Թ.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա Էդուարդը բժշկական ծառայության մայոր էր, զորամասերից մեկի բուժկետի պետը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, հիվանդ զինծառայողի նպատակաուղղված բուժումը չի կազմակերպել, ինչն առաջացրել է ծանր հետևանք՝ ժամկետային զինծառայող, նորակոչիկ Էդիկ Շ.-ի կյանքը փրկել չի հաջողվել, նա հիվանդանոցում մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Էդուարդ Թ.-ն, լինելով զորամասի բուժկետի պետ, կոչումով՝ մայոր, զորամասի հրամանատարի հրամանով 2014 թվականի հունվարի 19-ին, ժամը 15-ի սահմաններում 39,1 աստիճան ջերմությամբ բուժկետ դիմած, նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Էդիկ Շ.-ին շտապ կարգով համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկա կամ բաժանմունք տեղափոխելու, ժամանակին համապատասխան կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը ճշգրտելու, նպատակաուղղված բուժում կազմակերպելու փոխարեն նորակոչիկին պահել է գնդի բուժկետում, բավարարվել է միայն ջերմիջեցնող դեղամիջոցներ տալով, չի ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն, ինչի հետևանքով առաջացրել է ծանր հետևանք՝ հունվարի 20-ին, առավոտյան ժամը 7-ն անց 45-ին Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված շարքային Էդիկ Շ.-ի կյանքը փրկել չի հաջողվել, ժամը 8-ն անց 02 րոպեին գրանցվել է նորակոչիկի կենսաբանական մահը:

Նախաքննության ընթացքում Էդուարդ Թ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե նորակոչիկ Էդիկ Շ.-ն բուժկետ է ընդունվել թեթև գունատությամբ, ընդհանուր թուլությամբ, թույլ արտահայտված գլխացավով և 39,1 աստիճան ջերմությամբ: Ինքը կարծել է, թե ջերմության բարձրացումը վիրուսային ծագում ունի, ախտորոշել է «սուր շնչառական հիվանդություն», սակայն Էդիկ Շ.-ի կոկորդում, քթում, ըմպանում բորբոքային պրոցես չի հայտնաբերել…

Դատարանում Էդուարդ Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2014 թվականի հունվարի 19-ին՝ կիրակի օրը, ինքը ստանձնել է զորամասի բուժկետի հերթապահությունը: Առավոտից սկսած՝ հիվանդ զինվորների մեծաքանակ այց է եղել բուժկետ: Մեծամասամբ բուժկետ են դիմել նորակոչիկները, ովքեր հիմնականում գանգատվել են բարձր ջերմությունից:

Ինքը նախնական ախտորոշում է կատարել, իրականացրել է բուժում՝ ըստ ախտորոշումների:

Ժամը 16-ն անց 40-ին սերժանտի ուղեկցությամբ մի քանի նորակոչիկների հետ բուժկետ է դիմել նաև Էդիկ Շ.-ն: Նա գանգատվում էր ընդհանուր թուլությունից, թեթև գլխացավից: Ինքը կատարել է բուժզննում, ոչ մի նյարդաբանական փոփոխություն չի հայտնաբերել: Ախտորոշել է «սուր շնչառական հիվանդություն», կատարել է գրառում զորամասի ամբուլատոր հիվանդների մատյանում:

Էդիկ Շ.-ն իր հարցերին պատասխանում էր ադեկվատ, նա հազ չուներ, կոկորդում կարմրություն չկար, առհասարակ՝ այլ գանգատներ չէր ներկայացնում, մարմնին ցան չկար: Քանի որ ջերմությունը 39,1 էր, ինքը անալգին-դիմեդրոլ է ներարկել և Էդիկ Շ.-ին ստացիոնար բուժման է ընդունել բուժկետում:

Քանի որ նորակոչիկը գանգատվում էր նաև թեթև գլխացավից, նրան տվել է «Պարացետամոլի» հաբ:

Պարբերաբար հետևել է Էդիկ Շ.-ի վիճակի դինամիկային, արտառոց բան չի արձանագրել, եղել է դրական դինամիկա:

Ժամը 20-ին Էդիկի ջերմությունն իջել է, արդեն 37,1 աստիճան էր: Նրան տվել է հակաբիոտիկ՝ հավանական ինֆեկցիոն հիվանդությունները կանխելու համար: Էդիկն այդ պահին ոչ մի գանգատ չի ներկայացրել, ավելին՝ հայտնել է, թե արդեն լավանում է:

Նույն ժամանակ բուժկետում գտնվող մեկ այլ նորակոչիկ՝ Գարիկ Ա.-ն 38,6 աստիճան ջերմություն ուներ: Ինքը զեկուցել է զորամասի պատասխանատուին: Ժամը 21-ի սահմաններում բուժկետ է այցելել զորամասի պատասխանատու գնդապետը: Ինքը զեկուցել է բուժկետում գտնվող հիվանդների վիճակի մասին, հայտնել է, որ Գարիկ Ա.-ն կարիք ունի հոսպիտալ տեղափոխման՝ նա պառկած էր բուժկետի հիվանդասենյակում՝ Էդիկ Շ.-ի կողքի մահճակալին: Այդ նույն պահին Էդիկ Շ.-ի ջերմությունն իջել էր, բայց ինքը նրան հարցրել է. «Էդո ջան, եթե վատ ես զգում, քեզ էլ տանեմ հոսպիտալ»: Բայց Էդիկը պատասխանել է. «Լավ եմ, բժիշկ ջան, կարիք չկա»:

Ամբաստանյալ Էդուարդ Թ.-ն դատարանում ասել է՝ իմ համար ի՞նչ տարբերություն, թե որ զինվորին էր անհրաժեշտ տանել հոսպիտալ, եթե այդ պահին Էդիկի վիճակը վատ լիներ, նա գանգատներ ներկայացրած լիներ կամ կասկածելի բան նկատվեր նրա վիճակում, վստահ եղեք, առանց վարանելու նրան էլ կտանեի հոսպիտալ Գարիկ Ա.-ի հետ…

Զորամասի պատասխանատուի թույլտվությամբ Էդուարդ Թ.-ն նորակոչիկ Գարիկ Ա.-ին տեղափոխել է Երևան՝ կայազորային հոսպիտալ: Այնտեղից վերադառնալով բուժկետ՝ նորից է այցելել հիվանդասենյակ: Բոլոր հիվանդները քնած էին: Ինքը ձեռքը դրել է նրանց ճակատներին, ստուգել է ջերմությունը, ստուգել է պարանոցի զարկերակային հատվածը՝ որևէ արտառոց կամ կասկածելի բան չի եղել: Էդիկ Շ.-ն քնած էր: Ամբողջ գիշեր նա որևէ գանգատ չի ներկայացրել, տեղից չի շարժվել: Ինքը գիշերը բուժկետից չի բացակայել, պարբերաբար մտել է հիվանդասենյակ, ստուգել է հիվանդների վիճակը:

Առավոտյան ժամը 6-ն անց 30-ից 7-ի սահմաններում մտել է հիվանդասենյակներ, վառել է լույսը, որ արթնացնի հիվանդներին ու կատարի ստուգում: Լույսը վառելու պահին Էդիկ Շ.-ն քնած էր: Բուժկետ է եկել զորամասի պատասխանատու գնդապետը՝ հիվանդ զինծառայողների վիճակին տեղեկանալու:

Էդիկ Շ.-ն այդ պահին նստած էր իր մահճակալին: Գնդապետը նրա հետ զրույցի է բռնվել, ինքը գնացել է ջերմաչափ բերելու: Էդիկի ջերմությունն այդ պահին 36,6 էր, նա միայն նշում էր, թե մի քիչ թույլ է զգում, ասում էր՝ ոչինչ, սա էլ կանցնի…

Հանկարծ Էդիկի ճակատին մեկ-երկու կարմիր կետիկ է նկատվել: Ինքը այդ ընթացքում դեպի դուռն է ուղեկցել գնդապետին, նորից վերադարձել է հիվանդասենյակ: Եվ տեսել է, որ իր աչքի առաջ Էդիկի դեմքը մեծ արագությամբ ցանավորվում է, ցանը տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Ինքն անմիջապես զանգել է զորամասի պատասխանատու գնդապետին, հայտնել է, որ չգնան, մեքենան մոտեցնեն բուժկետին՝ Էդիկ Շ.-ին շտապ հոսպիտալ տեղափոխելու համար: Գնդապետի մեքենան անմիջապես հետ է եկել, Էդիկին նստեցրել են մեքենա, արագ տեղափոխել են:

Քանի որ ճանապարհին Էդիկը գնալով ավելի էր թուլանում, կոնտակտի մեջ արդեն դժվարությամբ էր մտնում, նրան տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: Ինքն է պատգարակով նրան տարել վերակենդանացման բաժանմունք, կատարվել են միջոցառումներ, ինքը, զգալով զինվորի կրիտիկական վիճակը, չի դիմացել ու դուրս է եկել հիվանդանոցի բակ: Քիչ անց հայտնել են, որ Էդիկ Շ.-ն մահացել է…

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Էդիկ Շ.-ի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, հեմոռագիկ համախտանիշով զուգորդված արտածին, մանրէային ինֆեկցիայով՝ մենինգիտի հարուցիչներով վարակվելու հետևանքով… Մահվան պատճառն է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը՝ օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի ֆոնի վրա, որը պայմանավորված է եղել կայծակնային ընթացքով մենինգոկոկային վարակով…

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ վերոհիշյալ հիվանդության ընթացքը համարվում է կայծակնային, ախտաբանական փոփոխությունները զարգանում են շատ արագ, անգամ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու, ստացիոնար բուժօգնության պայմաններում հիվանդության ելքը մեծամասամբ լինում է անբարենպաստ…

«Զորամասի բուժկետում ջերմիջեցնող ներարկում կատարելը, հաբեր տալը, ոչ ժամանակին հիվանդանոց տեղափոխելը Էդիկ Շ.-ի առողջական վիճակի վատթարացման և մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում»:

Ամբաստանյալ Էդուարդ Թ.-ի շահերը պաշտպանում էր փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Դատարանը եզրահանգել է. «Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում չի արձանագրվել և չի հիմնավորվել, որ Էդուարդ Թ.-ն ցուցաբերել է թեթևամտություն կամ անտարբերություն կամ իր վրա դրված պարտականությունները չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ ձևով… Հաստատվել է հակառակը՝ վկաների, հանրապետության գլխավոր վարակաբանի ցուցմունքներով, մասնագիտական եզրակացություններով հաստատվել է, որ Էդուարդ Թ.-ն ամեն բան ճիշտ է արել՝ քանի դեռ ցանավորում չի եղել, եթե անգամ ուրիշ բժիշկ լիներ Էդուարդ Թ.-ի փոխարեն, նույն միջոցառումներն էր կատարելու…

Դատարանում հարցաքննված դատաբժիշկ-փորձագետ Գ. Հարությունյանը նշել է՝ Էդիկ Շ.-ի հիվանդությունն այնպիսին էր, որ եթե Էդուարդ Թ.-ն չլիներ, այլ բժիշկ լիներ, մեկ է՝ այդ հիվանդությունը բերելու էր մահվան՝ մենինգիտի կայծակնային սուր սկիզբը պետք է զարգանար արագ, ինչ-որ միջոցառումներով հիվանդի կյանքը փրկելը քիչ հավանական է՝ հիվանդության բնույթն է այդպիսին…

Դատարանը ճանաչել և հռչակել է Էդուարդ Թ.-ի անմեղությունը և արդարացրել է նրան՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia