Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Կենտրոնական բանկը ներկայացրել է հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունները

ECONOMICS

Ընթացիկ տարվա ընթացքում  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար: Կենտրոնական բանկը ներկայացրել է հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ: 

  1. Առաջին փուլի փոփոխություններ

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր

2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի[1] նոր պայմանները, մասնավորապես՝

  1. Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:
  2. Երկրորդային շուկայում փոփոխություններ
  • Բնակարանի արժեքը՝ մինչև 25 մլն դրամ
  • Առավելագույն տոկոսը՝ 9,5 % նախկինում 10,5%-ի փոխարեն
  • Կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն
  • Սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երևանում, 4%-ային կետի չափով մարզերում
  1. Առաջնային շուկայում փոփոխություններ
  • Բնակարանի արժեքը՝ մինչև 30 մլն դրամ
  • Առավելագույն տոկոսը՝ 7,5%
  • Կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն
  • Սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով)
  • Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի

«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ

Միաժամանակ, 2018 թվականի ընթացքում բարելավումներ են կատարվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում:

Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետևյալ պայմաններով՝

  • Կանխավճար՝ 7,5%
  • Վարկի ժամկետը՝ 35 տարի
  • Էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%)
  1. Երկրորդ փուլի փոփոխություններ

2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է Կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.

  1. Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան:
  2. որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչև 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։

Վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:

Բոլոր շահագրգիռ մարմինների և հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել Կառավարությունում:

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities