Թուրքիայի նախագահականը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Թուրքիայի նախագահականը Փայլանից բացի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիսի ևս 7 պատգամավորների համար:
8 պատգամավորներից 6-ը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից են, իսկ 2-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» և երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից:
Միջնորդությունն ուղարկվել է Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



