Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Մամուլը կարողացավ դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար․ Փաշինյանը շնորհավորեց լրագրողներին՝ գալիք տոների կապակցությամբ

SOCIETY

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

 

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

 

«Հարգելի գործընկերներ,

 

Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

 

Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը  Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության   գործում չափազանց մեծ էր: Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը և դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետև մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ  և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է:

 

Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում և չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ և այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի և լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են:

 

Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև հետևյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, և դա ինչ-որ  տեղ նաև հասկանալի է, որովհետև անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձևի մեջ, և հիմա դա շատ արագ չի կարող փոխվել: Այդպիսի, իմ ընկալմամբ և պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է և այդպիսին շարունակելու է մնալ: Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի: 

 

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաև մամուլի համար, որովհետև լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, և ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու և այդ պայմաններում: Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաև լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին և գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են և հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, և որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք:

 

Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ:

 

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար և հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, և մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու,  վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում և ստանալ օբյեկտիվ և իրական տեղեկատվություն:

 

Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլև ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, և ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին և տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար:

 

 Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների և բոլոր լրագրողների խմբագիրների և լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին: Հաջողակ, երջանիկ և մամուլի համար ազատ և անվտանգ տարի լինի, որովհետև միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ և լրագրողի գործունեության համար որևէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, և որևէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք: Շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»:

 

 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank