Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Ամուլսարի «թակարդը», ծրագրերի ու ռեալ կյանքի միջև տարբերությունը. ինչպիսի՞ն էր բնապահպանական տարին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնապահպանությունն այս տարի ևս ամենաքննարկվող ոլորտների շարքում էր: Քաղաքական բուռն զարգացումները ոչ միայն չստվերեցին այս ոլորտում առկա խնդիրները, այլև դրանք նոր լույսի ներքո երևացին: Բնապահպան Կարինե Դանիել յանն 2018թ.– ին մի շարք միտումներ է արձանագրել: Ոլորտում, այդուհանդերձ, այս տարվա ու այս պահի ամենակարևոր խնդիրն, ըստ բնապահպանի, շարունակում է մնալ Ամուլսարի հանքը:

«Այս հարցն այն թակարդն է, որում հայտնվել է երկիրը: Շատ դժվար է միանշանակ լուծում գտնելը: Այն, որ չի կարելի այնտեղ հանքարդյունաբերություն զարգացնել, միանշանակ է. վտանգները շատ մեծ են թե՛ Սևանի, թե՛ Ջերմուկի և թե՛ շրջակա բնակավայրերի ու բնության համար: Այդուհանդերձ՝ երկար ժամանակ է անցել, այդ կազմակերպությունը բավականին գումարներ է ծախսել և սոցիալական ծրագրեր իրականացրել: Ակնհայտ է, որ այս պարագայում կդիմի միջազգային դատարան, և Հայաստանը տույժերի առաջ կկանգնի: Իրականում նախորդ կառավարությունը մեծ դժվարության առջև է կանգնեցրել: Խնդիրը քննարկվել է դեռ նախորդ կառավարության ներկայացուցիչների հետ, հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ արդեն ուշ է: Հիմա առավել ևս ուշ է, իսկ լուծումները պետք է գտնվեն, բայց, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպե՞ս պետք է առաջնորդվել»,–«Փաստի» հետ զրույցում ասաց բնապահպանը:

Կ. Դանիել յանը մի դրական հանգամանք է արձանագրել՝ կապված անտառների հետ. «ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությամբ անտառների հետ կապված շատ լավ նոր ծրագիր է իրականացվում, որտեղ ընդգրկված են մեր լավագույն անկախ փորձագետները, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ: Ես հույսեր եմ կապում այդ ծրագրի հետ»:

Նա միաժամանակ շեշտեց՝ լավ ծրագրերը շատ են, բայց հարցն այլ դաշտում է. «Օրինակ՝ Սևանի, ինչպես նաև թափոնների հետ կապված բոլոր ծրագրերը մշակված են, օրենքներ ևս կան, խնդիրն այն է, որ դրանք չեն իրականացվում: Սևանի հետ կապված ունենք ծրագրեր, թե ինչպես պետք է մշակել ափամերձ տարածքները, ջրի որակն ինչպիսին պետք է լինի, բայց այս տարի լճի այնպիսի մասշտաբի ծաղկում ունեցանք, որը երբևիցե չէինք ունեցել: Մեծ հաշվով՝ այստեղ մենք մեր ծրագրերի, պլանների ու ռեալ կյանքի միջև տարբերություն ունենք: Սա է մեր հիմնական խնդիրը: Եթե նայենք օրենքներին, պլաններին, ծրագրերին, ապա կարող ենք ասել, որ շատ դրական շարժեր ունենք, եթե ռեալ վիճակին, ապա հակառակն է»:

Կ. Դանիել յանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, երկու կարևոր խնդիր է առանձնացնում՝ Սևանի հիմնախնդիր և հանքարդյունաբերություն. «Պետք է վերականգնել նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենամեծ խնդիրն է, որն ուղղակի թունավորում  է 

շրջական միջավայրը և ազդում մարդկանց առողջության վրա»:

Կարինե Դանիել յանը հիշեցրեց օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած այն քննարկումը, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ–ում քաղցկեղի դեմ պայքարին, հիվանդության բարձր տոկոսին:

«Իմ խորին համոզմամբ՝ հետևանքը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունն է: Մենք մեծ ուսումնասիրություն ենք արել այն մասին, թե որո՞նք են ՀՀ–ում այն ռիսկային գոտիները, որոնք կարող են ազդել առողջության վրա: Եվ, իհարկե, դուրս ենք եկել հանքարդյունաբերության վրա: Նախորդ իշխանությունները չընդունեցին այդ արդյունքները, առողջապահության նախարարությունից ասացին՝ «մեզ մոտ ամեն ինչ լավ է», և չկան հիմնավորումներ, թե ծանր մետաղներն են ազդում մարդկանց առողջության վրա: Ստացվում է՝ ամբողջ աշխարհում ազդում են, Հայաստանում՝ ոչ: Հիմա հույս ունեմ, որ մոտեցումը կփոխվի, իսկ մեզ կհաջողվի ցույց տալ, որ առաջին պլանում շրջակա միջավայրի՝ հատկապես ծանր մետաղների, բաց հանքերի, պոչամբարների ազդեցությունն է: Ամենամտահոգիչ իրավիճակը Սյունիքում և Լոռիում է: Հույս ունեմ, որ վերաբերմունքի փոփոխություն կլինի»,–ասաց նա՝ ընդգծելով, որ լինելով Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ՝ իրեն կհաջողվի նաև այդ խողովակով բարձրաձայնել նշված հարցերի մասին:

Որպես դրական միտում՝ նա խոսեց նաև մտավորականների խորհրդի կողմից ուղարկված նամակի արդյունքների մասին: Նա նշեց, որ նամակն ուղարկել են բնապահպանության նախարարությանը, առողջապահության մասնագետներին և վարչապետի պաշտոնակատարին. «Առաջարկել էինք զարգացման ուղղություններից հանել հանքարդյունաբերությունը: Առաջարկել էինք նաև գոնե ժամանակավորապես դադարեցնել մետաղային հանքերին նոր լիցենզիա տալու գործընթացը, ինչպես նաև հատուկ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել հիմնահարցը: Նշված հարցերը, կարծես, լուծման իրենց ճանապարհը հարթել են: Հանքարդյունաբերությունը փոխարինվել է նոր բարձր տեխնոլոգիաների մշակմամբ, որն ընդունելի է մեր կողմից, տեսնենք, թե ռեալ կյանքում ինչպես կարտացոլվի: Հանձնաժողովը ևս ստեղծված է, մեծ հաշվով՝ մենք որոշակի արդյունքներ տեսանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises