Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


«Հրապարակ». Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները՝ նախարարական Camry-ով

SOCIETY

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետեւանքով որեւէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է եւ հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Ի դեպ, սա այս մեքենայի առաջին վթարն է, նախկինում այն սպասարկում էր Հրանուշ Հակոբյանին, եւ գործածության ողջ ընթացքում ընդամենը մի անգամ խազել են այս մեքենան, որի համար, մեր տեղեկություններով, Հրանուշ Հակոբյանը կոպիտ նկատողություն էր արել իր վարորդին։ Բայց սա միակ վթարը չէ նախարարական մեքենաների մասնակցությամբ։ Մենք պարզեցինք, որ 2-3 ամիս առաջ էլ՝ հոկտեմբերին, վթարի է ենթարկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին սպասարկող Toyota Camry ավտոմեքենան։ Ընդ որում, այս դեպքում վթարի մեղավորն ու վարորդը հենց ինքը՝ նախարարն է եղել՝ տիկին Թանդիլյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ զանգերին նամակով պատասխանեց, որ չի կարող խոսել, առաջարկեց Ֆեյսբուքով իրեն նամակ գրել, բայց նամակին էլ չարձագանքեց։ Վթարը տեղի է ունեցել Երեւանում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է ոչ այնքան վթարի փաստը, որքան այն, որ ղեկին հենց նախարարն է եղել։ Պարզվում է՝ Մանե Թանդիլյանը վարորդ չի պահել, իբրեւ թե ֆինանսական խնայողության նպատակով։ Ավելի ճիշտ՝ նրա վարորդը, որը երկար տարվա վարորդ է ու մինչ այդ տարբեր նախարարների է սպասարկել, այդ թվում՝ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Թանդիլյանի հետ մոտ երկու ամիս աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից։ Դրանից հետո Մանե Թանդիլյանը նոր վարորդ չի ընդունել, որ փող խնայի, բայց իր վթարով, պարզվում է, ավելի շատ ծախսի տակ է գցել պետությանը, քան խնայողություն արել։ Իսկ ինչպե՞ս է «յոլա գնացել» առանց վարորդի։ Շատ պարզ՝ փոխնախարարների ու նախարարության մյուս վարորդների օգնությամբ։ Մեզ ասացին, որ ամեն անգամ մեկին խնդրել է մեքենան վարել։ Բայց շատ հաճախ կեսից իրեն ինչ-որ կետ տեղափոխած վարորդից մեքենայի բանալիները վերցրել է, որ ինքը վարի, ու վարորդին ոտքով հետ է ուղարկել։ Դարձել է «Կարգին հաղորդման» հայտնի անեկդոտը՝ չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր։ Եվ Թանդիլյանի այս տարօրինակ սովորության պատճառով նախարարության վարորդները դժգոհում էին ու երբեմն հրաժարվում նրա հետ երկար ճամփա գնալուց, քանի որ կարող է գնային հասնեին աշխարհի ծայրը, ու նախարարն իրենց ոտքով հետ ուղարկեր, ինքը մնար մեքենայով։ Թե ինչ է փորձել թաքցնել Թանդիլյանը վարորդներից, որ կեսից հրաժարվել է նրանցից, ուր է գնացել հետո ինքը ծառայողական մեքենայով, որ չի ցանկացել՝ այդ մասին իմանան վարորդները, ենթադրությունների տեղիք է տվել։ Վթարն էլ, հավանաբար, այդ դեպքերից մեկի ժամանակ է եղել, երբ վարորդին ուղարկել է տուն, ու ինքը նստել ղեկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia