Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

SOCIETY

 Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք:

  1. Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, սպառնալիքներն ու անգամ բռնության կոչերը: Ավելին, դիտարկումը վկայում է, որ այդ մեկնաբանություններն ու գրառումները դրսևորում են աճի միտումներ:
  2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն:  Այս բարձր արժեքը երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Դա նշանակում է անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Դա նաև նշանակում է դատարանի անկախություն ու անկողմնակալ վերաբերմունք՝ անկախ քննվող գործի բնույթից կամ այդ գործով քրեական հետապնդման ենթարկվող անձի հանրային հեղինակությունից կամ նրա վարկի վերաբերյալ հանրային պատկերացումներից:
  3. Դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները:
  4. Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դեռևս առկա չէ գործն ըստ էության լուծող, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող, նրա կողմից ենթադրաբար կատարված հանցանքների մեջ նրա մեղավորության հարցը որոշող դատական ակտ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել անձի արդյունավետ դատարանի իրավունքը, ինչն էլ կլինի դատարանի անկախության խաթարման հետևանք՝ վտանգելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը:
  5. Պետք է հատուկ արձանագրել, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում գործին վերաբերող ապացույցները կամ մյուս նութերը հանրության համար ունեն սահմանափակ հասանելիություն՝ ի տարբերություն նախաքննության ավարտից հետո դատարանի կողմից հրապարակայնության պայմաններում գործի ըստ էության քննության: Այս կանոնը մինչդատական փուլերում գործում է նաև այն ապացույցների ու նյութերի հասանելիության նկատմամբ, որոնք մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացնում են դատարանի քննությանը: Հետևաբար, խնդրում եմ նկատի ունենալ, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում հանրության համար առկա չէ գործի հանգամանքների մասին ամբողջական պատկերացում կազմելու օբյեկտիվ հնարավորություն: Նշվածը բխում է քրեադատավարական գործող օրենսդրության պահանջներից:
  6. Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները:
  7. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։
  8. Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակներ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների, դրա արդյունքում դատարանի ու փաստաբանների նկատմամբ ճնշման ձևավորմանը,  միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու, դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, ինչպես նաև փաստաբանների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Դա անհրաժեշտ է անել հենց այն նկատառումից ելնելով, որ նման իրավիճակները կարող են ձևավորել դատական իշխանության անկախությանը միջամտության վտանգավոր նախադեպ»:
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers