Yerevan, 19.December.2025,
00
:
00
BREAKING


Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել. «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը: Ի դեպ, նախկինում համատիրություններն աղբի վարձը հավաքելու համար 10 %–ի չափով պարգևավճար են ստացել, ինչը հավանաբար կշարունակվի նաև հիմա: 

Ու թեև ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, սակայն, չգիտես ինչու, քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում: 

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշեց, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել: 

«Այն համատիրությունները, որոնց աշխատակիցները այցելում էին բնակարաններ և սպասարկման վարձ էին հավաքում, նրանց խնդրել էին, որպեսզի որոշակի գումարի դիմաց աղբի գումարները նույնպես գանձեն: Բայց համատիրություններին այդ գործընթացում ներգրավելն օրինական չէ, քանի որ դա օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների իրավասությունների տիրույթում է գտնվում և իրենք պետք է այն իրականացնեն: Սա է հարցի իրավական մասը, բայց թե դրանից զատ ինչ են անում և ինչ չեն անում, դա արդեն այլ հարց է»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը աղբի գումարները հավաքելու նորմալ համակարգ չի ձևավորել: Հարցին պետք էր կա՛մ բանկերի հետ պայմանավորվածության արդյունքում լուծում տալ, կա՛մ «Հայփոստի», բայց հավանաբար «քյաշ» հավաքված գումարներ ունենալու ճանապարհն ավելի է կարևորվել և այդպես էլ հարցին համակարգային լուծում չի տրվել:

«Հին իշխանությունների ժամանակ այդ համակարգը չստեղծեցին, քանի որ կանխիկ գումար էր հավաքվում, և հայտնի չէ, թե այդ գումարը համայնքային դրամարկղներ մուտքագրվո՞ւմ էին, թե՞ չէին մուտքագրվում: Եվ դա նախորդ իշխանությունների ժամանակ մնաց որպես թերություն: Եվ եթե հիմա, երբ քաղաքային նոր իշխանությունները ցանկանում են հին համակարգը շարունակել և նույն սկզբունքով աշխատել, շատ վատ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները պետք է իմանան նաև, որ իրենց գործառույթը չպետք է համայնքների վրա բարդեն, քանի որ օրենքով և կանոնադրությամբ համատիրություններն աղբի գումարի հետ որևէ կապ չունեն»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէ նաև, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել գնալ հին, քարե դարի ճանապարհով:

«Դժվա՞ր է այդ հարցն այնպես կազմակերպել, որ երբ բնակիչը գնում է իր կոմունալ վարձը վճարելու, աղբի վարձն էլ հետը վճարի: Դժվար չէ, չէ՞: Նման համակարգ ձևավորելու դեպքում բոլորը կիմանային նաև, թե ամսական կամ տարեկան որքան գումար է հավաքվում և դրան համապատասխան ծառայություն կպատվիրեն: Ներկայում «Սանիթեքին» հարցնում ենք՝ ինչու այս հարցը չեք լուծում, ասում են՝ մեր ծառայությունների գումարները չեն տալիս, այդ պատճառով հնարավորություն չունենք: Բայց նման ձևով ինչքա՞ն կարելի է շարունակել: Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա, ինչ որ եղել է նախկինում: Այսինքն, հարց է ծագում՝ եթե ամեն ինչ պետք է հին ձևով շարունակվեր, ապա ինչն ենք ցանկացել փոխել, այն պարագայում, երբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, կրկին պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են: 

«Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Լինում են դեպքեր, որ անգամ հավաքած գումարները տեղ չեն հասցնում, դա էլ իր հերթին է խնդիր առաջացնում: Այսինքն, ամենակարճ և քաղաքակիրթ տարբերակը ոչ թե մարդկանց, այլ բանկային համակարգերի միջոցով գումարներ գանձելն է: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասաց Ա. Գրիգորանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support