Հորդորում ենք զարկ չտալ երևակայությանը․ Ոստիկանությունը արձագանքել է Աշոտ Սարգսյանի գրառմանը
SOCIETYՖեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում, որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:
Ոստիկանությունն արձագանքել է Աշոտ Սարգսյանի գրառմանը՝ տարածելով հետևյալ հայտարարությունը․
«Ժամեր առաջ Ashot Sargsyan տվյալներով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել' նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով մեքենայի անիվները գողացել են։
Նախ տեղեկացնենք, որ ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։ Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար։
Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»։
Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



