Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն այցելել է Լուսակերտի ուսումնական և Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրոններ

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Շրջայց կատարելով ուսումնական կենտրոնի տարածքում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ կենտրոնի շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով փրկարարների վերապատրաստման հարցին՝ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հատկապես կարևորեց սակրավորների պրոֆեսոնալիզմը, նշելով. «Հրդեհի կամ այլ արտակարգ դեպքի ժամանակ փրկարարի առջև դրված խնդիրն ուրիշ է, իսկ սակրավորի խնդիրը լրիվ այլ է: Այստեղ շատ ավելի լուրջ ուսուցում է անհրաժեշտ, քանի որ սակրավորը մեկ անգամ է սխալվում, և այդ մեկ անգամը չպետք է լինի»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրում էր, որտեղ Ֆելիքս Ցոլակյանը ծանոթացավ մարդասիրական կենտրոնի, դրա տարածքում տեղակայված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) և ՀՌԱԿ Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև մարդասիրական կենտրոնի պահեստներին, որոնցում տեղակայված են ինչպես ՀՆՓԱԻԿ, այնպես էլ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի փրկարարական գույքը, սարքավորումները և հատուկ նշանակության փրկարարական մեքենաները:

Անդրադառնալով հատուկ նշանակության փրկարարական մեքենաների տեղակայման վայրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը պետք է պատրաստ լինեն լուրջ դեպքերի համար: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մարզերում գրանցվող վթարները և այլ արտակարգ դեպքերը սպասարկվեն տեղի ուժերով, իսկ հատուկ նշանակության փրկարական մեքենաները անհրաժեշտ է պահել լուրջ դեպքերի համար»:

ՀՆՓԱԻ կենտրոնն ունի նաև հետախույզ-կինոլոգիական ջոկատ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից: Նրանք վարժեցնում են հատուկ փրկարարական միջոցառումների համար նախատեսված 8 շների՝ 6-ը հովվաշուն, 2-ը՝ լաբրադոր ցեղատեսակի: Նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև հետախույզ-կինոլոգների աշխատանքներին:

Ֆելիքս Ցոլակյանը շրջեց նաև կենտրոնի տարածքում, եղավ քիմիական պաշտպանության և սակրավորների վերապատրաստման լսարաններում: Այստեղ նախարարի պաշտոնակատարին ներկայացվեց դասընթացների համար նախատեսված գերժամանակակից և արդիական տեխնիկական հագեցվածությունը:

Նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին ներկայացվեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներն ու հնարավորությունները: Աշխատանքային այցի ավարտին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի հետ քննարկվեցին և նախանշվեցին ապագայում իրագործվելիք ծրագրերը և միջոցառումները»:



Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia