Ամերիկյան ընկերությունները դադարեցրել են Իրան պարենի մատակարարումները
INTERNATIONAL NEWSԱՄՆ պատժամիջոցները խափանել են ամերիկյան Cargill եւ Bunge թրեյդեր ընկերությունների մատակարարումներն Իրան, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ այս ընկերությունները դադարեցրել են Թեհրան պարենի մատակարարումը:
Պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված բանկային համակարգի արգելափակման հետեւանքով ընկերությունները չեն կարողանում վճարումները ստանալ:
Ուշագրավ է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն վերաբերում դեղորայքի եւ պարենի մատակարարումներին, սակայն այս կերպ միջնորդավորված առնչվում են նաեւ դրանց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



