Ստեփանավանում ողբերգական հրդեհից փրկված երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYՍտեփանավան քաղաքի բնակարաններից մեկում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 26-ամյա Դավիթ Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք, վիճակը կայուն է, միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Այժմ պատրաստվում ենք պլաստիկ վիրահատության, երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բաժանմունքի վարիչը։
Նշենք, որ 26-ամյա Դավիթ Հակոբյանը շուրջ 40 տոկոս այրվածքներ էր ստացել։
Հիշեցնենք որ այսօր՝ դեկտեմբերի 11–ի լուսադեմին հրդեհ է բռնկվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանին ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ Գրիգորյանը մահացել է:



