«Հայկական ժամանակ». Սահմանը հատելու համար 76–ամյա ԼուսիկԱբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել
SOCIETY«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 76–ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։
«ՀԺ»–ի հետ զրույցում Աբովյանի հարսը Դուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել. «Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ։ Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89
5
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan



