Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Տոնական օրերին պետք է բացառվեն լռության կանոնների խախտումները. ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

SOCIETY

Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ աննախադեպ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վալերիյ Օսիպյանը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հրամայեց անցնել ուժեղացված ծառայության: Հրահանգներ տրվեցին ըստ ծառայությունների. շուկաների, առևտրի կենտրոնների, տոնավաճառների շրջակայքում կատարել շրջիկ ծառայություն, օպերատիվ գործունեություն իրականացնող ծառայողներին հանձնարարականներ տրվեցին շուրջօրյա ծառայությամբ կանխել, նախականխել ու բացահայտել հանցագործությունները, նաև ուշադրության կենտրոնում պահել համաներմամբ ազատ արձակված անձանց, նրանց հետ տանել բացատրական աշխատանք: Ոստիկանության պետը նշեց, որ տոնական օրերին պետք է բացառվի լռության կանոնների խախտումները: Հրավառություններն իրականացնել մինչև ժամը 23-ը, օրենքը բացառություն է սահմանում միայն Ամանորի գիշերը: Հետևել հրավտանգ իրերի առևտրին, թույլ չտալ վաճառքը անչափահասներին: Լռության կանոնների խախտումները բացառելու ուղղությամբ հանդիպումներ ունենալ ռեստորանային համալիրների ու զվարճանքի վայրերի տնօրինությունների հետ, կատարել բացատրական աշխատանք: Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց ուժեղացնել ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում: Այս օրերին հիմնականում Երևանում ծանրաբեռնվում է երթևեկությունը, այդ պատճառով բոլոր բանուկ խաչմերուկներում անհրաժեշտ է իրականացնել ուժեղացված ծառայություն: Տոնական օրերին ոստիկանության զորքերը կլինեն պետական սահմանին: Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակլություն հայտնելով նրանց՝ հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը և մաղթեց բարի ու խաղաղ ծառայություն: Ոստիկանության պետը ամփոփելով խորհրդակցությունը՝ շնորհավորեց անձնակազմին գալիք տոների կապակցությամբ և նշեց, որ թեև հանգստյան ու տոնական օրեր են լինելու, սակայն ոստիկանության համար՝ առավել ծանրաբեռնված ու շուրջօրյա աշխատանքային: Նա հույս հայտնեց, որ ոստիկանությունն ինչպես ընտրություններին, այնպես էլ այս անգամ բարեխիղճ ծառայությամբ կապահովի մեր քաղաքացիների հանգիստն ու անվտանգությունը: Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության, հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողներ հայտնաբերելու և հասարակական կարգի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:


Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership