Ռոնալդուն ներկայացրել է Cristiano Ronaldo Soccer Clash խաղը
SPORTԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է Cristiano Ronaldo Soccer Clash խաղը, որը նախատեսված է Android եւ IOS համակարգերի համար: Ֆուտբոլիստը նոր նախագծի մասին պատմել է Instagram-ում՝ հրապարակելով պրոմոհոլովակ:
«Իմ նոր խաղը: Այժմ դուք կարող եք գոլեր խփել ձեր ընկերների հետ: Նետեք մարտահրավեր եւ պատմեք, թե ով հաղթեց»,- գրել է Ռոնալդուն:
Խաղն անվճար է:



