Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


2018թ.-ին ԱՄՆ-ն ակտիվացնում է Հարավային Կովկասի հանդեպ իր քաղաքականությունը

SOCIETY

Past.am

2018 թվականը նշանավորվեց Հարավային Կովկասի  հանդեպ ԱՄՆ ցուցաբերած հետաքրքրությամբ, ինչը նախևառաջ դրսևորվեց բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերով:  ԱՄՆ նոր վարչակազմի՝ տարածաշրջանի երկրների հանդեպ աճող հետաքրքրությունը, նախևառաջ, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական մի շարք գործոններով, օրինակ՝ հարևան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացմամբ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նկատվող լարվածությամբ և այլն: Պատահական չէ, որ տարածաշրջան այցելած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջնային օրակարգային թեմաներից էին տարածաշրջանի երկրների՝ Իրանի հետ ունեցած հարաբերությունները, որտեղ ԱՄՆ-ն ակնկալում էր տարածաշրջանի երկրներից հաշվի առնել Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը: Մյուս կողմից պատահական չէր նաև այն, որ ԱՄՆ պաշտոնյաները կարևորում էին տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը՝ նախևառաջ այն դիտարկելով ռուսական  ազդեցության նվազեցման միջոց:

Կարևոր է անդրադառնալ Հարավային Կովկասի երեք երկրների հետ հարաբերությունների մասով նկատվող շեշտադրումների տարբերություններին: Օրինակ, եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն առաջնահերթ է համարում էներգետիկ համագործակցությունը, ապա Վրաստանի պարագայում շեշտադրվում է  գլխավորապես  անվտանգային համագործակցությունը: Ի տարբերության Ադրբեջանի, թե′  Հայաստանի և թե′ Վրաստանի հետ հարաբերություններում կարևորվում է երկրում ժողովրդավարական զարգացումները և համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ մեդիան և այլն:

Հաշվի առնելով այն, որ մեզ համար առավել հետաքրքրական է ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ստորև ավելի մանրամասն անդրադառնանք 2018 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած հիմնական զարգացումներին:

Չնայած թե՛ Հայաստանում և թե՛ ԱՄՆ-ում տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարևոր ներքաղաքական իրադարձություններ (Հայաստանում՝ իշխանափոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ) հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ակտիվ էին հատկապես տարվա երկրորդ կեսին:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում նշանավոր իրադարձությունների շարքում էին, իհարկե, ԱՄՆ պաշտոնյաներ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, ինչպես նաև կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանի այցերը Հայաստան: Ընդգծենք, որ ԱՄՆ պաշտոնյաները հատկապես կարևորել են այն, որ այս փուլում երկկողմ հարաբերությունների զարգացման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ իրենց լիարժեք աջակցությունը հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում սկսված բարեփոխումների իրականացման հարցում: Բրիջիթ  Բրինքը Հայաստանի համար այս ժամանակահատվածը համարել էր պատմական, իսկ Ջորջ Քենթը նշել էր, որ երկրում տեղիունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետգործակցության հետագա ընդլայնումը:

 

Փորձագիտական և հանրային շրջանակներում հատկապես մեծ ուշադրության արժանացավ Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից մեզ համար կարևոր շեշտադրումների շարքում էր թերևս հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյայի կատարած շեշտադրումները: Կարևոր էր, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բոլթոնն ընդգծեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու  անհրաժեշտությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց  ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ավելի նախաձեռնող լինելու անհրաժեշտությունը՝ կարևորելով տարածարջանում ռուսական գործոնի նվազեցման անհրաժեշտությունը:

 

Փոխադարձ այցերի համատեքստում կարևոր էին ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի և Արարատ Միրզոյանի այցերն ԱՄՆ: Տիգրան Ավինյանը, հունիսի 29-ին մեկնարկած ԱՄՆ այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել շուրջ երկու տասնյակ ամերիկյան գործարար ասոցիացաների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություններ արդյունաբերության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության շուրջ: Համաձայն ներկայացված պաշտոնական տվյալների՝ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ, ինչպես նաև դրան հարջորդ Կանադա այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

 

ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր էր նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ հուլիսին ԱՄՆ կատարած այցը: Թեպետ այցը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակներում էր (այնտեղ Հայաստանը ներկայացրեց առաջին ազգային կամավոր զեկույցը),  այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ, ինչպես նաև տարբեր շրջանակաների հետ հայ-ամերիկյան փոխգործակցության խորացմանն ուղղված քննարկումները: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ կարևոր էր նաև Արարատ Միրզոյանի հանդիպումն ԱՄՆ կոնգրեսականների հետ:

Օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև համագործակցության շրջանակներում սեպտեմբերին տեղի ունեցավ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամավորների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների այցը Հայաստան: Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին՝ հատկանշական էր ամերիկյան կողմի պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները  որոշակի հետաքրքրություն են առաջացրել   ոլորտի գործարարների շրջանում, և նրանք շահագրգռված են մեր երկրում ներդրումներ կատարելու հնարավորությամբ:

ԱՄՆ-ում և Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության նոր հնարավորություններ են առկա, հատկապես երբ հաշվի ենք առնում ընտրություններից հետո Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի  («Հայ Դատի» հանձնախմբի) հայտարարությունը, որտեղ նշվում է, որ իրենց  հավանությունը ստացած կոնգրեսականների թեկնածուներից 90 տոկոսից ավելիին (180-ից 165-ին) հաջողվել է ընտրությունների արդյունքում ստանալ մանդատ:

Պաշտոնական հանդիպումների շարքում կարևոր էր նաև հունիսին տեղի ունեցած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն ԱՄՆ, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որ ժամանակ ՀՀ նախագահն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 

Երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևոր էին երկու երկների կողմից նոր դեսպաների նշանակումները:

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան նշանակվեց Վարուժան Ներսիսյանը, ով ունի դիվանագիտական ծառության ավելի քան 20 տարվա փորձ, անկասկած, կարող է նոր խթան դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Մյուս կողմից հատկանշական էր խորհրդային երկների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող ԱՄՆ դիվանագետ Լինն Թրեյսիի նշանակումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:  Սենատի լսումների ժամանակ իր ելույթում Լինն Թրեյսիին  ուրվագծեց ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական երեք ուղղությունները՝ մասնավորապես, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և անկախ լրատվամիջոցների աջակցությանը, որոնց ուղղությամբ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Որպես հայ-ամերիկյան հարաբերություններում տարվա ընթացքում գրանցված ուշագրավ իրադարձություն, անդրադառնանք նաև հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի EVN Report-ին տված հարցազրույցին, որի ժամանակ ԱՄՆ դիվանագետի կողմից շրջանառվեցին, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի ոչ միանշանակ թեզեր, որոնց նպատակն էր ստուգել այդ հարցերում հանրության տրամադրությունները:  

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ տարվա ընթացքում տարածաշրջանի հանդեպ ակտիվ քաղաքականություն ցուցաբերելով՝ ԱՄՆ նոր վարչակազմն առավելապես նպատակ էր հետապնդում կողմերի համար հստակեցնել խաղի կանոնները, ծանոթանալ առկա իրողություններին, պարզել տարածաշրջանային երկրների մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել ամերիկյան կողմի առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է մասնավորապես հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա կարող ենք փաստել, որ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները (երկկողմ նոր դեսպաների նշանակումներ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն, խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմված նոր խորհրդարան, ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում ձևավորված  նոր խորհրդարան) ստեղծում են նպաստավոր հիմքեր հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համար:

 

Լիանա Հովհաննիսյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League