Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Հանցագործության այս տեսակը կարծես թե դուրս է մնացել իշխանությունների տեսադաշտից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթն արդեն որերորդ անգամ է անդրադառնում փողոցում վաճառվող սիգ ձկան վաճառքին: Բայց, ինչպես երևում է, հարցն այդպես էլ իշխանությունների ուշադրության առարկա չի դառնում: Հարցի մասին իրենց մեկնաբանություններն են տվել տարբեր մասնագետներ, սկսած Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, մինչև պետական կառույցի ներկայացուցիչներ, սակայն արգելված սեզոնին Սևանի սիգի ու ձկնկիթի փողոցային վաճառքի դեպքերը ոչ թե նվազում են, այլ՝ գնալով ավելանում:

Օրերս համացանցում տարածվեց տեղեկություն, թե փողոցում վաճառվող ձկնկիթն արհեստական է: Բնական է, որ նման հայտարարությունը մի քանի անգամ կարող է բազմապատկել այն վտանգների ռիսկերը, որոնք ավելի վաղ թվարկել են մասնագետները: Սակայն, ելնելով հարցի կարևորությունից, փորձեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ հարցին: Այս անգամ մասնագիտական պարզաբանում ստանալու համար «Փաստը» զրուցեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ: Մասնագետի դիտարկմամբ, առաջին հերթին պետք է հասկանալ, որ եթե գործ ունենք կենդանական ծագման սննդամթերքի հետ, հատկապես ձուկ, ձկնամթերք, խավիար սննդատեսակների, ապա դրանք բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք են համարվում: Այսինքն, անվտանգության առումով փողոցում նման սննդատեսակների վաճառքն արդեն իսկ ռիսկային է: Մյուս կողմից, բնական է, որ փողոցում վաճառվող մսամթերքը չի կարող բավարարել հիգիենիկ պահանջները, և այս առումով ևս փողոցից ձուկ, ձկան խավիար գնելը խիստ ռիսկային է և մասնագետը բոլոր սպառողներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նմանատիպ մթերք գնելու գայթակղությունից:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ փողոցում վաճառվող ձկան խավիարը չունի հատուկ փաթեթավորում, մակնշում: Եվ եթե սպառողների մոտ առողջական որևէ խնդիր առաջանա, որևէ մեկը չի կարող պարզել, թե ո՞վ է եղել այն արտադրողը և ո՞վ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվի: Նման մթերքը Դ.Պիպոյանն անվանում է դիմազուրկ մթերք: Մասնագետի աչքից չի վրիպել, որ փողոցներում վաճառվող ձկան խավիարը տարբեր երանգավորումներ ունի:

«Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ այս օրերին փողոցներում վաճառվող «կարմիր» խավիարը տարբեր երանգավորում ունի՝ բաց դեղինից մինչև թույլ կարմրավուն: Եթե այս դեպքում գործ ունենք այնպիսի կազմակերպական արտադրության հետ, որը համարվում է դիլետանտիկ, այսինքն՝ ոչ գործարանային պայմաններում արտադրված, բնականաբար որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այն անվտանգ մթերք է, եթե չասենք, որ նման սնունդը կարող է լուրջ բացասական ազդեցություն թողնել մեր օրգանիզմի վրա: Ինչ վերաբերում է կեղծ խավիար վաճառելուն, ապա նման դեպքերում գիտնականը հարցին մոտենում է հայտնի մուլտֆիլմի կարգախոսով, որ երբ սպառնում են առնետները, ապա լավ կլինի, որ մկները լռեն»,– ասաց Դ. Պիպոյանը:

Այսինքն, երբ գործ ունենք ընդհանրապես վտանգավոր սննդամթերքի հետ, ապա այդ պարագայում կեղծված սննդամթերքի մասին խոսակցություններն ամենաանմեղն են թվում: Հարցին, թե փողոցում կարո՞ղ է ձկան կեղծ խավիար վաճառվել, մասնագետը նշեց, որ դա ևս հնարավոր է, բայց պետք է հաշվի առնել, որ վաճառվող սննդամթերքի գնով կողմնորոշվելը սխալ է: Ամենակարևոր խնդիրն այլ է, որը երբեք չպետք է մոռանալ.

«Բոլոր սպառողներին խորհուրդ եմ տալիս երբեք անհայտ ծագման սննդամթերք ձեռք չբերել, անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի մասին է խոսքը: Այս օրերին փողոցային առևտուր է իրականացվում վաճառքի համար ոչ բնորոշ վայրերում: Եվ այն ոչ թե հնգապատկվել է, այլ տասնապատկվել, որտեղ սիգ ձուկ և խավիար են վաճառում: Այս պարագայում առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե որտեղի՞ց է բերվում այդքան քանակությամբ սիգ ձուկ: Ինչ վերաբերում է վաճառվող խավիարին, ապա նրանց մեջ կա ինչպես սիգի, այնպես էլ ավելի խոշոր հատիկներով խավիար, որոնց արտաքին մակերևույթը կոշտ լորձանման ծածկույթ և մուգ գունավորում ունի: Առաջին հայացքից, կարծում եմ, գունային տարբերությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք սննդային հավելումների հետ»,–ասաց Դ. Պիպոյանը:

Ցավալին, սակայն, այն է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կենտրոնը չի կարող հասարակությանն այսքան հուզող ձկան ու ձկնկիթի որակն ուսումնասիրել, քանի որ տարեկան պլանով նախատեսված բոլոր ուսումնասիրություններն արդեն իրականացված են: Նոր ուսումնասիրություն իրականացնելու համար հավել յալ գումարներ այլևս չկան: Ինչ վերաբերում է սիգի ու ձկնկիթի օրեցօր ծաղկող բիզնեսին, ապա, գիտնականի դիտարկմամբ, նման իրավիճակում հայտնվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում միջգերատեսչական կապեր և համագործակցություն կա՛մ չկա, կա՛մ վատ է աշխատում: Եվրոպական երկրների օրինակը բերելով՝ Պիպոյանը նշեց, որ նման խնդիրների մասին հիմնականում պետական մարմիններն են բարձրաձայնում, ոչ թե ԶԼՄ–ների, հասարակական կազմակերպությունների կամ մեկ այլ ոչ պետական կառույցների ներկայացուցիչները:

«Մենք հիմա խոսում ենք մի խնդրի մասին, որտեղ ներգրավված պետք է լինեին մի քանի գերատեսչություններ: Ու թեև փողոցային, ոչ կանոնակարգված առևտրի դեպքում առաջին հերթին քաղաքային իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեին, բայց զարմանալի է, որ այս խնդրի մասին չեն բարձրաձայնում նաև բնապահպանության նախարարության կամ բնապահպանական տեսչական ծառայության ներկայացուցիչները, քանի որ փաստացի գործ ունենք որսագողության հետ: Խնդրին առնչվում են նաև սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտները: Եվ երբ որևէ օղակ իր վրա դրված պատասխանատվությունը չի իրականացնում, այն շարունակում է մնալ չլուծված: Այսինքն, նման դեպքերում լուծումը պետք է համակարգային բնույթ կրի»,– ասաց Դ.Պիպոյանը:

Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, թե ո՞ր օղակում են թերանում, որ հնարավոր է դառնում արգելված սեզոնին սիգ ձկան կազմակերպված որս և իրացում իրականացնել: Պետք է հասկանալ, որ փողոցում բուսական ծագում ունեցող ապրանք վաճառելու վտանգավորության աստիճանը չի կարելի համեմատել կենդանական ծագման մթերք վաճառելու հետ: 

«Կարևոր է իմանալ նաև, որ, օրինակ, խառը կանաչին փողոցում է վաճառվում, թե սուպերմարկետում, դրա պարունակությունը դրանից չի փոխվում, քանի որ դրա վտանգավորության աստիճանը կախված չէ ջերմաստիճանից: Եվ եթե բուսական ծագման ապրանքը պեստիցիդ է պարունակում, ապա դրա ռիսկը վաճառքի ձևից կախված ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում, իսկ փողոցում վաճառվող դիմազուրկ կենդանական ծագման սննդամթերքի վտանգներն այնքան մեծ են, որ նկարագրել անգամ հնարավոր չէ: Այն մեկ բառով ընդամենը կարելի է որպես հանցագործություն բնութագրել: Եվ պետք է բոլոր կառույցները հետևողական լինեն, հակառակ դեպքում, բառիս բուն իմաստով, մենք գործ կունենանք ծանր տոքսիկացիա առաջացնող սննդամթերքի հետ, անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակությամբ է այդ սննդամթերքն օգտագործվել»,– ասաց Դ. Պիպոյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises