Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Կան վարորդներ, որոնք իրենց օրենքից վեր ու արտոնյալ են համարում. խստացումն անխուսափելի է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երթևեկության առկա իրավիճակի վերաբերյալ բողոքներն օր օրի էլ ավելի մեծ դրսևորումներ են ստանում: ՃՈ շրջիկ մեքենաների պակա՞սը, թե՞ համաներումը, կամ մեղմացուցիչ մի շարք հանգամանքներն են ներկայիս իրավիճակի պատճառը: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, ամենավերջին դերը ոստիկանական մեքենաների քանակն է: 

«Ես տեսանկարահանող սարքերին միշտ դեմ եմ եղել, քանի որ դրանք կանխարգելիչ գործառույթ չունեն, միայն պատժիչ են: Բայց միշտ կողմ եմ եղել ՃՈ ոստիկանների գործողություններին՝ իրենց ներկայությանը, շրջիկ ծառայությանը և այլն: Շփվելով ՃՈ–ի հետ՝ այս պահին կարող եմ ասել, որ, համենայն դեպս, վերադասության կարգով ցուցումները ճիշտ տրված են: Իսկ եթե կան անհատներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց ծառայությունը, շատ հնարավոր է, որ դա ինչ–որ չափով ազդած լինի երթևեկության վրա: Բայց շեշտում եմ՝ նշվածը մեր խնդրի ամենավերջին օղակն է: Իրականում խնդիրն այս պահին վարորդների մեջ է: Կա վարորդների մի ստվար զանգված, որն իրեն օրենքից վեր է համարում, կարծում, թե մյուս վարորդներից արտոնյալ է: Եվ օգտվում են այն իրավիճակից, ըստ որի՝ ավելի մեղմացվել են քաղաքացի–վարչական ապարատ հարաբերությունները, որոշ տուգանքներ փոխարինվել են նկատողությամբ, ՃՈ ոստիկաններն ավելի սիրալիր են դարձել, քանի որ չկա նաև ժամանակին իրենց վրա դրված պլանը: Սա վերաբերում է նաև «Security Dream»– ին: Ես լսել եմ, որ նրանց վրա ևս պլան էր դրված, որը հիմա չկա: Նրանք սկսել են ավելի քիչ տուգանել, այսպես ասած, վատամարդ դուրս չգալու համար»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ավելի մեղմ վերաբերմունքը պետք է բերեր նրան, որ մարդիկ ավելի գիտակից դառնային. «Պետք է հասկանային, որ եթե մերժվում է հին պատժիչ գաղափարն ու անցում է կատարվում կանխարգելիչին՝ իրենք ևս պետք է ընդառաջ քայլ անեին, սկսեին ավելի ուշադիր ու ավելի կանոնակարգված երթևեկել: Բայց վերոնշյալ մարդկանց պահվածքի հետևանքներն արդեն երևում են: Մի վարորդն էլ կարող է ողբերգական հետևանքների բերել: Բացի այդ, մեքենաների ահռելի մեծ աճ է եղել՝ մեկուկես անգամ ավելի շատ ներմուծում է եղել, ու քանի որ մեզ մոտ ամեն ինչ Երևանի կենտրոնում է տեղակայված, մեքենաների ավելացված քանակն իր դերը ևս կատարում է»:

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ հ/կ–ն, ինչ առաջարկներ են ներկայացվել, Դ. Պեդանյանը նշեց. «Կարծում եմ՝ խստացումն անխուսափելի է այս պարագայում: Այսինքն՝ չենք պատրաստվում գնալ հին ձևերին, չենք պատրաստվում վարորդին դիտարկել որպես տուգանք վճարելու գործիք, բայց խստացումն անհրաժեշտ է: Այն վարորդները, որոնք կփորձեն նման պահվածք դրսևորել, իրենց արտոնյալ համարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ օրենքի այն ներկայացուցիչները, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելությանը, ևս պետք է պատասխանատվություն կրեն: Մենք այդ հարցերի մասին բարձրաձայնում ենք, շուտով նաև միջգերատեսչական քննարկում է լինելու»:

Թեև քննարկումն, ըստ մեր զրուցակցի, իր արդյունքը կտա, բայց եթե վարորդները չսթափվեն ու ուշքի չգան, երթևեկության մեջ վտանգներն ավելի կշատանան. «Մեր հ/կ–ն ոչ միայն որոշ վարորդների լկտի պահվածքի կամ խախտումների հետ կապված է բազմաթիվ ահազանգեր ստանում, այլև որոշ ՃՈ ոստիկանների անգործության, ինչպես նաև այն մասին, որ մարդիկ արդեն վախենում են դուրս գալ մեքենաներով, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել»:

Երթևեկության խնդիրների համատեքստում նա անդրադարձավ նաև հետիոտների պարտականություններին, որոնց մարդիկ չեն տիրապետում: «Նրանց համար կան գրված որոշակի պարտականություններ, բայց կրթական գործընթաց ընդհանրապես չի իրականացվում: Դպրոցական ծրագրում չկա թեկուզև անվտանգության մինիմալ կանոնների ուսուցում, թեև բոլորն այդ պարտականությունների մասին պետք է իմանան: Արդեն որերորդ վրաերթն է արձանագրվում. մի կողմից ասում ենք՝ վարորդը կդատվի հետիոտնի պատճառով, մյուս կողմից՝ մարդը մահացավ կամ հաշմանդամ դարձավ: Այս առումով պետական քարոզչական մեխանիզմ չկա, ու քանի որ անվտանգության մինիմալ կանոնները ոչ մի տեղ չեն սովորեցնում, բնական է, որ հետիոտնը ամեն ինչ ըստ իր հարմարության է անում: Հետիոտնին տուգանելն ամենավերջին քայլը պետք է լինի, իսկ առաջինը՝ նրան կրթելը»,– ընդգծեց հ/կ փոխնախագահը:

Դավիթ Պեդանյանը երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ է համարում մի շարք գերատեսչությունների ներգրավվածությունը. «Մենք, որպես հ/կ, վերջին օղակն ենք, որն իր վրա ինչ–որ պարտականություն պետք է վերցնի, բայց հիմա մեր հիմնական առաքելությունը թողել ենք ու երթևեկության կանոնակարգման հարցում օգնում ենք պետական մարմիններին: Փորձում ենք քարոզել այն ամենը, ինչը անհրաժեշտ է քաղաքացիներին: Շատ դեպքերում քննադատում են ու ասում՝ ինչո՞ւ եք ուրիշի գործն անում կամ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որ սկսել եք ՃՈ–ի տեսանկյունից խոսել: Մարդիկ չեն գիտակցում, որ խոսքը կոնկրետ մարդկային կյանքերի մասին է, ու պետք է այդ ամբողջ աշխատանքն արվի: Մարդկանց պետք է հասցնել այն մակարդակի, որ ենթագիտակցորեն չուզենան այս կամ այն վտանգավոր խախտումն անել, ռիկսի գնալ, արհամարհել օրենքը: Մեծ հաշվով՝ համալիր լուծում է պետք, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր կողմերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises