Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Գույքահարկի և հողի հարկի չվճարման հարցը սոցիալական բնույթ չի կրում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հողի և գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1–ին է լրանում: Դրանից հետո սկսում են հարկային տույժ ու տուգանքները գոյանալ: Ու եթե տարվա ընթացքում մինչև նոյեմբեր ամիսը մարդիկ կարող են այս հարկատեսակը մոռացության տալ ու չմուծել, ապա նոյեմբերի վերջին արդեն պետք է վճարած լինեն, որպեսզի սեփականատերերը տույժ ու տուգանքի տակ չընկնեն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքների կողմից հողի և գույքահարկի հավաքագրման ցածր ցուցանիշն ամենևին էլ սոցիալական վիճակով պայմանավորված խնդիր չէ: «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ, համայնքների փորձագետ Վահան Մովսիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սովորաբար ամենամեծ խնդիրները ընտրությունների տարիներին են լինում:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համապետական բոլոր ընտրությունների շեմին, դրանից առաջ և դրանից հետո նման գանձումների ցուցանիշը մշտապես նվազել է: Դրա պատճառն այն է, որ ընտրությունների ժամանակ տեղական իշխանությունները հիմնականում այդ հարցն անուշադրության են մատնում և դրա պատճառով գանձումների ցուցանիշը նվազում է: Վստահ կարող եմ ասել, որ հողի հարկի և գույքահարկի գանձման ցածր ցուցանիշներն ամենևին էլ սոցիալական էլեմենտներ չեն պարունակում, քանի որ դա այնքան ցածր է, որ չի կարելի ասել, որ բնակիչները դժվարանում են այն վճարել»,– ասաց Վ. Մովսիսյանը: 

Փորձագետի դիտարկմամբ, ընտրությունները միակ պատճառը չեն: Կան նաև այլ հանգամանքներ, որոնք ևս ազդում են գործընթացի նորմալ և բնականոն ընթացքի վրա: Պարզվում է, որ հարկերի հավաքագրման թույլ տեմպերը պայմանավորված են նաև համայնքների ղեկավարների դեմ վերջին շրջանում սկսված արշավով, ինչը նույնպես խոչընդոտ է, որ գործընթացն արդյունավետ իրականացվի:

«Սա արդեն խայտառակություն է, քանի որ համայնքներում հավաքվում է մի տասը մարդ, գնում կանգնում են համայնքապետարանի դիմաց ու, անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը լավ է աշխատել, թե վատ, սկսում են համայնքապետի հրաժարականը պահանջել: Եվ բնական է, որ իրավիճակն էլ ավելի չսրելու համար համայնքապետները չեն ցանկանում հարկերը վճարելու մասին խոսել: Ներկայում գրեթե բոլոր համայնքներում այդպիսի իրավիճակ է, ինչը բավականին բացասական ազդեցություն է թողնում համայնքների ներքին կյանքի վրա»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Իրականում որևէ մեկը դեմ չէ, որ վատ աշխատող համայնքապետը հեռանա իր պաշտոնից, առավել ևս, երբ ՀՀԿ–ի իշխանության տարիներին շատերը ոչ թե ընտրվում, այլ նույնիսկ մի քանի շրջան վերևից էին «նշանակվում»: Բայց, համաձայնեք, որ նույն այդ տարիներին եղել են թե՛ վատ, թե՛ լավ աշխատող համայնքապետներ: Եվ այսօր առանց այդ ամենը հաշվի առնելու՝ թացն ու չորն իրար է խառնվել, որից շատերը փորձում են օգտվել: Եվ այս հեղափոխական ալիքից ոգևորված՝ համայնքապետի աթոռն իրենցով անել ցանկացողների ու համայնքի ղեկավարների միջև լարվածություն չսրելու համար, բնական է, որ շատ համայնքապետներ ձեռնպահ կմնան որևէ բան ձեռնարկել, առավել ևս հարկի մասին խոսել: Սա արդեն մեկ այլ հարց է, որին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, սակայն հիմա շարունակելով թեման՝ հասկանանք, թե է՞լ ինչն է խանգարում հարկերի հավաքագրման գործընթացին:

«Ինչ վերաբերում է ձևավորված փնջերին, ապա այստեղ խնդիրն ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել, քանի որ հարկերի գանձումը վարչական ղեկավարի լիազորությունների շրջանակներում է գտնվում: Այսինքն, երբ համայնքի ղեկավարը տվ յալ բնակավայրում վարչական ղեկավար է նշանակում, ուր հիմնականում նախկին գյուղապետներն են նշանակվել, նրանք գիտեն, որ իրենց լիազորությունների մեջ է նաև հարկերի հավաքագրումը: 

Բայց ստեղծված իրավիճակում շատերը փորձում են մյուսների մոտ լավամարդ լինել և բնակավայրերի բնակիչներից հողի և գույքի հարկ չեն պահանջում: Այստեղ ևս լարված մթնոլորտ է, բայց ոչ թե բնակիչների և վարչական շրջանի ղեկավարների, այլ համայնքի ղեկավարների և մարզպետների միջև: Եվ մենք մի քանի դեպքեր արդեն արձանագրել ենք, որ երբ մարզպետը համայնքի ղեկավարին հարցրել է, թե ինչու հարկերը չեն հավաքագրում, նա անմիջապես ազատման դիմում է ներկայացրել: Նման դեպք, օրինակ, տեղի է ունեցել Աշոցքում»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Փորձագետի տեղեկացմամբ, նախկինում նույնպես այս հարկերը բավականին դժվար են հավաքագրվել: Հարցը լուծելու համար համայնքների ղեկավարները օրենքից դուրս քայլեր են ձեռնարկել: Օրինակ, երբ համայնքի բնակչին տեղեկանք է հարկավոր եղել, համայնքապետը չի տրամադրել, մինչև հարկերը չեն վճարվել: Հիմա նման բան չկա, քանի որ նախկինում օգտագործված այս «գործիքը» հակաօրինական գործողություն է եղել, որի վրա, սակայն, վերևները նախկինում աչք են փակել: 

«Դա անօրինական քայլ էր, որը հիմա չկա: Հիմա նման քայլ եթե կատարեն, դատական գործ կհարուցվի: Բայց մյուս կողմից թուլացել է նաև վարչական շրջանների ղեկավարների հանդեպ հսկողությունը: Իսկ հասարակությունն էլ փորձում է ստեղծված իրավիճակից օգտվել՝ մտածելով, որ իշխանափոխություն է եղել, իրավիճակ է փոխվել և այլն, ինչը սխալ մոտեցում է: Նախկինում մի քանի անգամ հարկերի համաներում է եղել, ինչը նույնպես սխալ է, քանի որ նրանք, ովքեր պարտաճանաչ մուծել են, տուժել են, իսկ անպարտաճանաչները՝ օգտվել: Չի կարելի թույլ տալ, որ ստեղծված լարվածությունը շարունակվի, առանց այն էլ Հանրապետականների հանդեպ մի տեսակ թշնամու կերպար է ձևավորվել: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա հեղափոխության առաջին իսկ օրից համայնքներում կոռուպցիան վերացել է, բոլորը միմյանց ճանաչում են, բացի այդ, բոլորը վախենում են օրենքը խախտել կամ ինքնիրավչություն թույլ տալ, և եթե մի բան լինի, անմիջապես կիմացվի: Ես կարծում եմ, որ համայնքներում ներկայում բավականին լարված և անհասկանալի իրավիճակ է տիրում և այս ու այլ հարցեր կարգավորելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական հայտարարություն անի, այլապես հայանքներում վիճակը գնալով կսրվի, ինչը ամենևին էլ ցանկալի երևույթ չէ»,– ասաց Վ. Մովսիսյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises