Ժամը 20.00-ի դրությամբ անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



