Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը և Վրաստանն ստուգել են արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրման շղթայի արդյունավետությունը

SOCIETY

 

Վանաձոր քաղաքում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում օրերս անցկացվեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության կազմակերպում թեմայով շտաբային ուսումնավարժությունը: Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնավարժությանը մասնակցեցին ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզպետարանի ու «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները:

 

«Վարժանքի նպատակն էր փորձարկել արտակարգ իրավիճակի տարահանման հանձնաժողովի,  Լոռու մարզային փրկարարական վարչության միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները, ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբերի և ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարման և կատարման գործում, վթարային իրավիճակների դեպքում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը և ներքին, արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև կոմբինատի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի վերացման «Պոչամբարների վթարների վերացմանը մասնակցող առանձին անձանց պարտականությունների  բաշխումն ու նրանց գործողությունների կարգը»:

 

Վարժանքի շրջանակներում խնդիր էր դրված ստուգել նաև արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվության տրամադրման շղթայի արդյունավետությունն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի միջև:

 

Համաձայն վարժանքի սցենարի՝ խաղարկվեցին հետևյալ գործողությունները.

 

- Լոռու մարզային փրկարարական վարչության ազդարարում և հավաք.

 

- Լոռու ԱԻ հանձնաժողովի ազդարարում և հավաք.

 

- Հատուկ հետախուզության կազմակերպում.

 

- Բնակչության իրազեկում վտանգավոր օբյեկտի վթարի դեպքում վարվելակերպի կանոնների մասին.

 

- ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության և Լոռու ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի ազդարարում և խնդրադրում, ռադիացիոն և քիմիական մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.

 

- Արտահոսքի հետևանքով տուժածների հայտնաբերման և առաջին բուժօգնության ցուցաբերման իրականացում.

 

- ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և ուժերի գործողությունների իրականացում, բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարում և կատարում.

 

- Կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

 

- Վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում

 

- Արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանով նախատեսված գործողությունների իրականացում.

 

- Վտանգավոր գոտում հայտնված բնակչության տարահանման կազմակերպում.

 

- ԱԻՆ ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի և գործարանի ներգրավված խմբերի կողմից չեզոքացման աշխատանքների իրականացում:

 

Ուսումնավարժության ավարտին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանի կողմից ԱԻՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ արձագանքման պլանների վերանայման, առկա թերությունների վերացման և արդյունավետ համագործակցության բարելավման ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մե

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League