Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները

SOCIETY

News.am-ը գրում է. «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի  և այլ անձանց  կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։ Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էին ՃՈ ծառայողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը։

Հեռախոսային խոսակցությունները տեղի են ունեցել վթարից հետո։ Դրանք վերաբերում են  Սարգիս Վարդանյանի՝ վթարին մասնակից լինելու հանգամանքը կոծկելուն, Վարդանյանների ընտանիքի մտերիմ անձի միջոցով Սարգիս Վարդանյանին քրեական պատասխանատվությունից ազատելուն և այլ հարցերին։ Խոսակցություններից հայտնի է դառնում, որ դեպքից հետո Սարգիս Վարդանյանըհեռախոսազրույցի միջոցով Սուրեն Մկրտչյանին (հեղ. գործով վկա)  խնդրում է իր փոխարեն ներկայանալ ոստիկանության բաժին։ «Որտեղ մոտիկ տեղ կա, մոտիկը գնացեք»,–զրուցակցին ասում է Սարգիսը։

«Հա, իսկ որ հելնեմ միանգամից Պռոշյան էթամ, ասեմ՝ իմացել եմ ըստեղ են բերել, առաջնահերթ ըստեղ եմ եկել, ավարիայից  ինձ բան չի եղել, վատ եմ զգացել պռոստը ինձ»,–պատասխանում է Սուրենը։ Դեպքի մասին ոստիկաններին պատմելու Սուրենի առաջարկած տարբերակին Սարգիսը դրական պատասխան է տալիս։

Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում Սարգիս Վարդանյանի ընկերներից մեկը մյուսին պատմում է, որ «Սուրոն գնացել, հանձնվել ա, Սաքոյի համար վիզ ա վեկալել»։  Նշենք, որ Սուրեն Մկրտչյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել, որ վթարի պահին ինքն է եղել «ԲՄՎ» ավտոմեքենայի ղեկին, սակայն այդ հայտարարությունը իրավապահներն արժանահավատ չէին համարել։ Սարգիս Վարդանյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի, մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

 

Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Սերժ Վարդանյանը, դեպքի շուրջ զրուցում է մոր հետ  և խնդրում նրան «պանիկա չդնել»։ «Սերժո, հլը մի հատ դրա սրոկը նայի, ես իրա էրեխուն ի՞նչ եմ պատասխան տալու»,–որդուն հարցնում է մայրը։ Սերժ Վարդանյանը, սակայն, մորը հավաստիացնում է, որ եղբայրը մեղավոր չէ, քանի որ կանաչ լույսի տակով է անցել։ Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սերժ Վարդանյանը զրուցում է ոմն Աբոյի հետ։ Խոսքը Վարդանյանի հանգուցյալ պապի՝ «Տրանսգազ» ՍՊԸ–ի նախկին տնօրեն «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի (2018 թ. հուլիսին ինքնասպան է եղել) ընկերոջ մասին է։ Սերժ Վարդանյանը զրուցակցին դիմում է «Աբո ձյաձյա» անունով  և հետաքրքրվում, թե ո՞վ է հորդորել եղբորը՝ Սարգիսին, որպեսզի նա գնա՝ հանձնվի իրավապահներին։ Աբոն պատասխանում է, որ Կոլյա պապն է հորդորել։

Այնուհետև Սերժ Վարդանյանը Աբոյին մեղադրում է «քաղմասում եղբորը մենակ թողնելու մեջ»։ «Ո՞նց թողել մենակ, կարո՞ղ ա գիտես ապերին սանատորիա ենք տարել, մենք էլ պիտի էթանք, կողքը նստենք, տենանք ինչ ա ուզում»,–դիմելով Սերժ Վարդանյանին, ասում է Աբոն։

Այնուհետև Վարդանյանը Աբոյին հորդորում է ինչ–որ եղանակով եղբորը փրկել բանտ նստելուց։ «Աբո ձյաձյա, դրան մի բան արեք, գժականով թող տանեն հիվանդանոց, էլ չմտցնեն ընտեղ, էլի, էնի չի դիմանա։ Բերդի հիվանդանոց գոնե տանեն»։

Աբոն, սակայն Սերժին հորդորում է այդ մասին ասել ոչ թե իրեն, այլ Կոլյա պապիկին։  Խոսակցության ընթացքում Սերժ Վարդանյանը նաև մտահոգություն է հայտնում, որ եթե ինքը դուրս գա շրջելու, հնարավո՞ր է՝ իրեն էլ բռնեն։  Աբոն էլ ասում է, որ Աֆրիկյանների ռեստորանում տեղի ունեցած խուլիգանության գործով նրան որոնում են։ Աբոն նշում է, որ քննության տվյալներով 4 հոգով այդ օրը ոչ միայն հայհոյանքներ են հնչեցնում, այլև մարդ են ծեծել, սակայն դա  լսելուց Սերժ Վարդանյանը վրդովվում է . «Հա՜, լավ դե բռնում են թող բռնեն, ոնց որ սաղդ թշնամի լինեք, ըստեղ հարազատություն չկա»։ Խոսքը  2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այս գործի շրջանակներում վերջերս փոխվեց Սերժ Վարդանյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նա 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League