Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի հաղթողների անունները

SOCIETY

 

Ավարտվեց գիտության, կրթության և այլ ոլորտների զարգացման համար հետաքրքիր մտքեր և գաղափարներ ունեցող և դրանք ներկայացնել ցանկացող երիտասարդների համար հեռանկարներ բացող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունն անցկացվեց դեկտեմբերի 17-ին Երևանի պետական կամերային թատրոնում:

 

Մրցույթի «Ռազմական գիտություններ» անվանակարգում հաղթեց  Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը, «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում մրցանակի արժանացավ Շահեն Շահինյանի «ELMA» (ԷԼՄԱ) նախագիծը, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Տոնոյանի և Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը, «Մանկավարժական գիտություններ» անվանակարգում մրցանակը տրվեց Ավետիք Բասկովչյանի և Վահագն Հարությունյանի«Uniq» (Յունիք) նախագծին:

 

«Սա գաղափարների մրցույթ է: Այս ծրագրի միջոցով փորձում ենք երիտասարդների շրջանում խրախուսել  տարատեսակ նորարարական գաղափարների ծնունդը: Կապ հաստատելով տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ՝ ցանկանում ենք երիտասարդներին մասնակից դարձնել տվյալ ոլորտների գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը:

 

Նա հավելեց, որ իրենք ցանկանում են անել հնարավորը, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել իրենց նախագծերը: «Այդ նպատակով այս տարի համագործակցել ենք Հայաստանում գործող ինկուբատոր կազմակերպությունների հետ, և դրանցից երկուսը համաձայնեցին աջակցել: Ունենք երկու գործընկեր, նրանք պատրաստ են աքսելերացիոն փուլ ապահովել երկու գաղափարի համար»,-ընդգծեց Ասատրյանը:

 

Մրցույթի մասնակից «Ֆիտոլայթ»-ի համահիմնադիր Լևոն Եղիազարյանը  պատմեց,  որ իրենց ստարտափը ճշգրիտ լուծումներով լուսավորման համակարգ է, որը ներառում է ֆիտոլամպեր, դրանց տեղադրման և սպասարկման այլ ծառայություններ:  «Լամպը տեսանելի լույսի այն սպեկտորն է ընդգրկում, որը համապատասխան լուսային հոսքի միջոցով օգնում է բույսին իրականացնել ֆոտոսինթեզի ամբողջ գործընթացը»,-ներկայացրեց նա:

 

Մրցույթի մեկ այլ մասնակից Գագիկ Թամազյանն ասաց, որ ներկայացնում են աշխարհում միակ մոլեկուլյար գինին, որը պատրաստվում է բանանից, խատուտիկի թերթիկներից, նարնջից, շոկոլադից:

 

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ: Այն կյանքի է կոչում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում:

 

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia