Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

«Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում, հատկապես՝ անասնապահության և երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում: Կցանկանայի տեսնել, թե պետությունը ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում՝ անասնապահությանը, որովհետև այս ոլորտում աճի միտումները մեզ համար ուրախալի են: Երկրորդ՝ մենք 2012թ. վերջին և 2013թ. սկզբին վերլուծելով տարբեր մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եկանք այն եզրակացության, որ Արագածոտնի մարզի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է: Նկատի ունեմ՝ ջրամատակարարումը, միջհամայնքային ճանապարհների վիճակը, գազամատակարարումը: Անշուշտ, նկատել եք, որ տարիների ընթացքում մենք այս ոլորտներին ուղղված միջոցներն ավելացրել ենք: 2015թ.-ին 2014թ.-ի համեմատ այս ոլորտների զարգացմանն ուղղված միջոցները կրկնապատկվել են, և մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաև իրավիճակի բարելավման, արդյունքների կրկնապատկման, միգուցե՝ փոք ր-ինչ ավելիին: Պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին:

Արագածոտնի մարզով է անցնում մեր երկրի կարևորագույն երակներից մեկը, այստեղ է իրականացվում մեր կարևորագույն ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» և մենք նպատակ ունենք ու վստահ եմ, որ իրականացնելու ենք, 2018թ.-ին ավարտել Արագածոտնի մարզով անցնող այդ մայրուղու ամբողջական հատվածը և մեր ծրագրերի համաձայն, 2018թ.-ին արդեն շահագործման ենք հանձնելու Երևան-Գյումրի ամբողջական հատվածը:

Ակնկալում եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները բարեխղճությամբ ու պատրաստակամությամբ կմոտենան խնդիրների լուծմանը, որովհետև ճանապարհի համար նոր հողակտորների օտարման անհրաժեշտություն կա: Այսինքն` մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարևոր է հանրապետության համար և, բնականաբար, առաջին հերթին՝ մարզի: Շատ էական է այն հանգամանքը, որ միջոցներ են նախատեսվում նաև կենտրոնական ճանապարհին երկրորդական ճանապարհների միացման համար, այսինքն` զարգացման լուրջ խնդիրներ են լուծվում:

Իհարկե, կցանկանայի, որպեսզի մարզպետարանը շատ ավելի ուշադիր և բծախնդիր լիներ առողջապահության և կրթության խնդիրների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձներ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, որովհետև Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը: Ուստի, այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում հատկապես գյուղական բնակավայրերում: Պետք է շատ ուշադիր լինել այս հարցում: Մեր օժանդակությունն այստեղ մշտապես կարող եք ակնկալել»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների՝ քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլ բնագավառներում իրականացված, ինչպես նաև առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերը, ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ Հանրապետության Նախագահի նշած ուղղություններով աշխատանքները մարզպետարանի մշտական ուշադրության ներքո եÕ ¶, և դրանց արդյունքների մասին պարբերաբար կզեկուցվեն Նախագահին:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, հիմնականում նախատեսված են կրթության բնագավառում՝ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների համար:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման, ինչպես նաև ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման միջոցառումների մշակման և անասնաբուծության զարգացման ծրագրերի առաջմղման նպատակով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման ուղղությամբ՝ համապատասխան ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման համար անհրաժեշտ ոռոգման համակարգերի զարգացման, մասնավորապես՝ ջրանցքների շարունակական վերականգնման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել անասնաբուծության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ մարզի ֆերմերային տնտեսություններին օժանդակության լրացուցիչ մեխանիզմների վերաբերյալ հստակ միջոցառումներ մշակելով:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին աջակցության նպատակով մարզպետը հանձնարարական է ստացել՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Աշտարակ-Թալին հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների հրատապ նորոգման խնդիրներին:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead