Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Հայրենիքում ապագա չունենք, քանի որ այդ ապագան վաղուց կա´մ վաճառվում է, կա´մ էլ ծանոթ է հարկավոր. «Հրեշտակների դպրոցի» Սմբատն այլևս Հայաստանում չէ

LIFE

Past.am-ի զրուցակիցը Ազատ Աբրահամյանն է, ով մեր ընթերցողներին առավել հայտնի է «Հրեշտակների դպրոցը» սերիալից՝ Սմբատի կերպարով: Նպատակասլաց երիտասարդն արդեն մի քանի տարի է՝ բնակվում է Հայաստանից դուրս՝ այնտեղ տեսնելով իր ապագան և զարգացումը: Ներկայիս գործունեության, հեռանալու պատճառների և անձնական կյանքի մասին՝ հարցազրույցում:

-Ազատ, մի շրջան ձեզ հանդիպեցինք «Հրեշտակների դպրոցը» սերիալում: Ինչպե՞ս է, որ այլևս առաջարկներ չունեցաք:

-Առաջարկներ, իհարկե, ունեցա, բայց հրաժարվեցի, քանի որ երկար տարիների երազանքս կարողացա իրականություն դարձնել՝ հեռանալով իմ շատ սիրելի հայրենիքից:

- Իսկ ինչո՞ւ եք այդքան երազել հեռանալ հայրենիքից:

-Նախ՝ դեռ փոքր հասակից ինձ շատ հոգեհարազատ են եղել իսպանական երաժշտությունը, տաքարյուն պարերը, մշակույթը… Ընդհանրապես, իմ երկրի անբարենպաստ պայմաններն ինձ դրդեցին երազանքս արագորեն իրականացնել:

-Իսպանիայո՞ւմ եք բնակվում:

-Այո´, Բարսելոնում:

-Որքա՞ն ժամանակ է, որ մեկնել եք:

-Արդեն 4 տարի է:

-Այս ընթացքում Հայաստան եկե՞լ եք:

-Ո´չ:

-Փաստորեն, մեկնելու պատճառը միայն հնարավորությունների բացակայությո՞ւնն էր:

-Պատճառը նույնն է, ինչ գրեթե յուրաքանչյուր հայի հեռանալու պարագայում. հայրենիքում ապագա չունենք, քանի որ այդ ապագան վաղուց կա´մ վաճառվում է, կա´մ էլ ծանոթ է հարկավոր: Պատերազմական երկիր ենք, շատ թշնամիներ ունենք, բայց, ցավոք, ամենամեծ թշնամին գտնվում է մեր երկրի ներսում:

-Ո՞ւմ նկատի ունեք:

-Շատ չմանրանամ: Բոլորս շատ լավ հիշում ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը, որտեղ մարդիկ կային, որ տարիներ շարունակ կռիվ տալով արտաքին թշնամու դեմ, չէին էլ պատկերացնում, որ կընկնեն ներքին թշնամու գնդակից…

-Ազատ, նշեցիք, որ ընձեռված հնարավորությունը բաց չեք թողել: Ծանոթնե՞ր ունեիք դրսում:

- Մի անգամ միայնակ զբոսնում էի ծովափին: Ինձ որպես հայ դերասան ճանաչելով՝ մոտեցավ Ռազմիկ անունով հոյակապ մի անձնավորություն: Իր միջոցով ինձ համար շատ դռներ բացվեցին:

-Եթե չեմ սխալվում, ավարտել եք Կոնսերվատորիան:

-Ես սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: 2006 թվականին տարեկետում վերցրեցի՝ հայրենիքիս հանդեպ պարտքս կատարելու նպատակով: Ծառայել եմ Քարվաճառի Չոփրլու գյուղի հետախուզական վաշտում՝ արժանանալով բազմաթիվ խրախուսանքների և մեդալների: Բայց երբ վերադարձա, ուսման վարձի պատճառով չթույլատրեցին, որ մասնակցեմ ավարտական քննություններին:

-Երաժշտության ասպարեզում ի՞նչ քայլեր եք արել:

-Երգել եմ «Փոքրիկ հայեր» խմբում: Մասնակցել եմ «Դո-ռե-մի» մրցույթ-փառատոնին՝ 5-25 տարեկանների խմբում: Բոլոր փուլերում հաղթող եմ ճանաչվել, բայց եզրափակչում հասկացա՝ ամեն ինչ որոշված է, իսկ ես «լավ ծանոթ» չունեի: Նույնիսկ անհատական հանդիպում եմ ունեցել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի հետ:

-Այն ժամանա՞կ էլ ամեն ինչ որոշվում էր ծանոթի միջոցով:

-Այո´, միշտ էլ Հայաստանում այդպես է եղել:

-Նաև սպորտով եք զբաղվում, ճի՞շտ է:

-Սպորտն իմ սիրելի հոբբիներից է: Այժմ էլ զբաղվում եմ բռնցքամարտով:

-Այլ նախասիրություննե՞ր էլ ունեք:

-Այո´, սիրում եմ նաև նկարչությամբ զբաղվել՝ իմ սիրած կենդանիներին նկարել: Երաժշտություն եմ սիրում գրել…

-Ընթերցողը, կարծում եմ, ձեզ կհիշի մի շարք սերիալներից: Հետաքրքիր է, այս ոլորտում առաջին քայլերն ինչպե՞ս եք արել:

-Ինձ նկարահանվելու առաջարկ արել է բոլորիս կողմից շատ սիրված, բայց, ցավոք, մեզանից շատ շուտ հեռացած Արամ Միսկարյանը, ով նկարահանվում էր «Որոգայթ» հեռուստասերիալում՝ Գարիկի կերպարում: Այդ ժամանակ իր մոտ՝ ֆեդերացիայում էի պարապում: Նա ինձ առաջարկեց Բաբիկի կերպարը «Վերվարածներ» սերիալում:

-Բայց չհերքենք, որ հեռուստադիտողը ձեզ առավել ճանաչեց «Հրեշտակների դպրոցը» սերիալից: Ակախ նրանից, որ սերիալում դավաճանեցիք «ձեր կնոջը», ձեր կերպարը՝ համակրելի, մեծահարուստ Սմբատը, սիրվեց հեռուստադիտողի կողմից:

-«Հրեշտակների դպրոցում» Սմբատի դերն իմ վերջին դերն է եղել: Մինչ այդ բազմաթիվ գովազդային հոլովակներում և հեռուստասերիալներում եմ նկարահանվել՝ «Դժբախտ Երջանկություն», «Վերադարձ», «Դիմակահանդես», նկարահանվել եմ  նաև «Ավելորդը» գեղարվեստական ֆիլմում:

-Իսկ չե՞ք մտածել դերասանի ուղին շարունակելու, մասնագիտական կրթություն ստանալու մասին:  

-Իհարկե, հենց այդ պատճառով էլ այժմ սովորում եմ Բարսելոնի կինոյի պետական ինստիտուտում՝ դերասանի և ռեժիսուրայի բաժնում:

-Փաստորեն, տիրապետո՞ւմ եք կատալոներենին:

-Այո´, չնայած այդ լեզուն չեմ սիրում: Բայց շատ առարկաներ այդ լեզվով ենք անցնում, այնպես որ, ստիպված էի տիրապետել: Բայց կան առարկաներ, որոնք դասավանդվում են իմ սիրած լեզվով՝ մաքուր իսպաներենով:

-Մտածո՞ւմ եք տեղի կինոարտադրություն մուտք գործել:

-Այո´, չնայած շատ դժվար ճանապարհ է: Բայց ցանկությունս մեծ է, կաշխատեմ իրագործել: Ի դեպ, դրամա ժանրի ֆիլմի սցենար եմ գրել:

-Չե՞ք առաջարկել կինոկենտրոններին:

-Սկզբում՝ Հայաստանում առաջարկեցի, սակայն, բնականաբար, միանգամից մտածեցին սցենարս սերիալի վերածել, քանի որ ֆիլմ նկարահանելու փող չունեին ու եկամտի ակնկալիք ունեին: Չհամաձայնեցի: Իմ այս ֆիլմով շատ բաներ էի սովորեցնելու մեր մեծահարուստներին, երիտասարդներին: Ստիպված սցենարը փոփոխեցի, որպեսզի դրսի շուկայում հասկանալի լինի և ներկայացրեցի Մադրիդում գտնվող UNIVERSAL ընկերությանը: Շուտով սցենարը կթարգմանվի:

-Ի դեպ, Հայաստանում սերիալային գործընկերների հետ կապը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե, բայց ոչ բոլորի հետ:

-Մի քիչ էլ ընտանիքից խոսենք. կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

-Փառք Աստծո, ունեմ շատ երջանիկ ու լավ ընտանիք. հայրս ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, սակայն Հայաստանում գտնվելով, ֆինանս ու ծանոթ չունենալով, զբաղվում է շինարարությամբ: Մայրս ավարտել է թեթև արդյունաբերության տեխնիկումը, բայց հիմա տնային տնտեսուհի է: Մեծ եղբայրս ավարտել է Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը: Կրտսեր եղբայրս էլ համակարգչային օպերատոր է: Ասեմ, որ երկուսն էլ ամուսնացած են և ունեն երկուական բալիկ:

-Քանի որ նրանք Հայաստանում են, այդտեղ ո՞ւմ հետ եք ապրում:

-Իսկապես, ցավոք, ծնողներս Հայաստանում են և շարունակում են տանջանքով գոյությունները պահպանել: Այստեղ 1 տարի ապրել եմ արդեն իսկ ընկերոջս՝ Ռազմիկ Սաֆրազյանի շատ ջերմ ընտանիքում: Այնուհետև, կարողացա միայնակ գտնվելով օտարության մեջ, ստեղծել իմ առանձին անկյունը:

-Ինչո՞վ եք ապրում, ի՞նչ աշխատանք ունեք:

-Սովորում եմ անվտանգության դպրոցում և աշխատում անվտանգության համակարգում: Դա նրա համար է, որ կարողանամ ուսմանս՝ տարեկան 2000 եվրո վարձը վճարել և նպատակներս իրականացնել:

-Սեփական բնակարան ունե՞ք:

-Այստեղ մի մարդ ինձ տրամադրեց իր տունը, ամբողջովին վերանորոգեցի այն և ըստ պայմանագրի՝ 3 տարի ապրելու եմ այդ տանն առանց վճարի: Բայց ասեմ, որ արհեստավորի մասնագիտություն չունեմ, հայրիկիցս հարցնելով ու համացանցում նայելով եմ սովորել՝ ինչ անել: Այս տարիների ընթացքում ձեռք բերած վստահությանս շնորհիվ նա ինձ 6 փոքրիկ տներ էլ տվեց, որոնք ինքս վարձակալությամբ տալիս եմ լավ մարդկանց:

-Մտածո՞ւմ եք ձեր ընտանիքին ձեզ մոտ տանել:

-Այն էլ հնարավորինս շուտ:

-Դուք ունե՞ք ձեր ընտանիքը՝ կին, երեխաներ:

-Ո´չ, քանի որ չեմ գտել իմ երկրորդ կեսին:

-Ձեր կողքին ի՞նչ աղջկա եք պատկերացնում:

-Առաջին հերթին բարոյապես և հոգեպես լավ մարդ պետք է լինի, ում հետ կյանքը չի կորցնի գեղեցկությունն ու իմաստը:

-Զարմանալի է, որ սիրահարված չեք: Ինչ է, չե՞ք գտել այդպիսի մեկին:

-Կարծում եմ՝ պետք չէ զարմանալ, քանի որ ապրում ենք 21-րդ դարում: Իսկ մեր օրերում գտնել այնպիսի մարդ, ինչպիսին նշել եմ, հավատացեք, որ բավականին դժվար է (ժպտում է):

-Իսկ երբևէ սիրե՞լ եք:

-Եղել են հրապուրանքներ, բայց ոչ այն սերը, որի մասին դեռ շարունակում եմ երազել:

-Ի՞նչ եք կարծում, ընտանիք կկազմեք հայուհո՞ւ, թե՞ օտարերկրացու հետ:

-Իհարկե, շատ ցանկալի է, որ հայուհի լինի: Բայց իմ «կեսի» ազգային պատկանելությունն ինձ համար այնքան էլ կարևոր չէ:

-Ծնունդով Երևանի՞ց եք:

-Այո´:

-Ինչպիսի՞ն է բնավորությամբ Ազատ Աբրահամյանը:

-Ունեմ հանգիստ բնավորություն և շատ մեծ համբերություն (ժպտում է):

-Իսկ խանդո՞տ եք:

-Իհարկե, բայց չափի մեջ:

-«Հրեշտակների դպրոցի» Սմբատը ռոմանտիկ էր, սիրալիր, հարուստ, ինքնուրույն: Նմա՞ն եք նրան:

-Այնքան էլ չէ… Ես ինձ համարում եմ ռոմանտիկ և ինքնուրույն մարդ:

-Փաստորեն, «Սմբատի» պես դո՞ւք էլ կարող եք հանուն նոր ծնված սիրո հեռանալ կնոջից և զավակից:

-Ո՛չ: Գիտեք, կնոջից, միգուցե, եթե մեջտեղում երեխա չլինի: Հակառակ դեպքում, երեխայի հոգու ցավը չի մեղմացնի իր հոր հայտնաբերած նոր սերը:

-Ազատ, ի՞նչը չեք ների դիմացինին:

-Սուտ խոսելը:

-Իսկ ստի հաճա՞խ եք բախվել:

-Ոչ այնքան:

-Կյանքում զղջման պահեր հաճա՞խ եք ունենում կամ ունեցել:

-ՉԷ, երբեք չեմ զղջացել, քանի որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:

-Ազատ, շնորհակալ եմ, որ հեռավորությունից կիսվեցիք մեզ հետ:

-Ես եմ շնորհակալ, որ հիշում եք ու հետաքրքրվում…

Նելլի Մարգարյան

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises