«Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ
VIDEOԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը։ Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։
«Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն և ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային, ստրատեգիական, հաշվապահական խորհրդատվություն, ինչպես նաև էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։

«Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են», - նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել բիզնեսը:
«Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ավելի է խորացնում փոքր և միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։
Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր և բիզնես հենարան, կամ իրենց խոսքով ասված՝ «իմ բանկը»:
«Այդ գաղափարը զարգացնում ենք և՛ փոքր, և՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաև մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծում է Մելքոնյանը:
Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական www.acba.am կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված www.sme.acba.am կայքում։
1
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
2
The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29
3
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
4
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
5
AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event



