Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել». «Փաստ»

SOCIETY

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը համամիտ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ օրերս կատարած հայտարարության հետ, որ առաջիկայում գազի գնի բարձրացման խնդիր չի լինի: Փորձագետի կարծիքով, հույս կա նաև, որ թանկանալու փոխարեն կարող է անգամ գազի գնի նվազում տեղի ունենալ, բայց այդ ամենին հասնելու համար հարկավոր է ոչ միայն աչալուրջ ու խելացի գտնվել, այլ համաձայնագրերում տեղ գտած խառնաշփոթին մանրամասն ծանոթանալ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ գազի մատակարարման մի շարք համաձայնագրերին, ապա դրանք այնքան խճճված են, որ իրականում ոչ մասնագետի համար դժվար է այդ ամենից գլուխ հանելը:

Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձևավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու երկրների միջև կնքված համաձայնագրերով ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Այս դեպքում բնական հարց է ծագում, թե Ռուսաստանն իրականում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ներսում ձևավորվող գների հետ, քանի որ այն ցանկացած երկրի ներքին գործն է: Բայց պարզվում է, որ հայկական կողմի թուլության պատճառով հիմա ազգովի հայտնվել ենք ռուսական աքցանի մեջ:

«Փաստորեն համաձայնագրերով թելադրվում է Հայաստանին, թե սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչ մեծություն պետք է ունենա: Ես համարում եմ, որ նման մոտեցումը միջպետական հարաբերությունների պարագայում նոնսենս է, քանի որ որևէ երկիր իրավունք չունի այլ երկրի թելադրել, թե իր երկրի ներսում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինն ինչքան պետք է լինի: Մատակարարող երկիրը կարող է միայն իր կողմից մատակարարվող գազի սակագինը սահմանել, բայց այլ պետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Ես կարծում եմ, որ այս հարցում, ի դեմս Հայաստանի կառավարության, 2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»,– ասաց Է. Սահակյանը: 

Հիշեցնենք, որ 2013–ին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է եղել: Եվ փաստորեն նրա մասնակցությամբ կամ առնվազն գիտությամբ են այդ համաձայնագրերը կնքվել: Եվ չնայած Ռուսաստանը հայկական էներգետիկ համակարգում մեծ ծավալի մասնակցություն ունի, այդ թվում 100 տոկոսով տիրապետում է ողջ գազամատակարարման համակարգին, սակայն այդ պարագայում անգամ չի կարող այլ երկրի տարածքում կառավարության համաձայնությամբ սահմանել ո՛չ դրա շահագործման կարգը, ո՛չ էլ ներքին սակագինը: «Բնական է, որ Ռուսաստանը պետք է ցանկություն ունենա իրեն պատկանող սեփականությունն այնպես շահագործել, որ առավելագույն շահ ստանա, իսկ Հայաստանը պետք է կարողանա ընդդիմանալ այդ ցանկություններին, ինչը, ցավոք, չի արել: Եվ այդ պատճառով է, որ այնպիսի բովանդակությամբ համաձայնագրեր են կնքվել, որոնք առնվազն կարելի է արտառոց համարել: Եվ ես խորհուրդ կտամ մեր իշխանություններին պարզել, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին և ովքեր են նման համաձայնագրեր կնքել»,– ասաց Է. Սահակյանը:

Համաձայնագրերում նախապայմաններ նույնպես կան, որոնցից մեկով, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Օրենբուրգում բարձրացնել գազի սակագինը և դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել: «Սա ճնշում գործադրելու լծակ է, որն ամեն պահի կարող է օգտագործվել: Մյուս լծակը գազի ջերմարարության, այլ կերպ ասած՝ գազի կալորիականության հարցն է: Այսինքն, գազի մատակարարման պայմանագրում նշված է, թե տվյալ արժեքով ինչ կալորիականության գազ պետք է մատակարարվի: Եվ եթե կալորիականությունը փոխվում է, ապա գազի մատակարարման գինն էլ պետք է փոխվի: Ի դեպ, գազի կալորիականությունը սահմանված է 1 խորհանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա, որը նվազագույն ցուցանիշն է: Դրանից ցածր պարզապես չի լինում: Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի կալորիականությունը , սակայն, տատանվում է մինչև 8600: Այսինքն, վաճառվող բնական գազի սակագնի՝ ռուսական կողմի ներկայացված վերահաշվարկի ընթացքում գազի սակագինն աճում է 7–10 %–ով: Դա քիչ գումար չէ: Փաստորեն ստացվում է, որ անգամ պայմանագրերով սահմանված սակագինն իրական թիվ չէ, այլ շինծու մի թիվ է, քանի որ վերահաշվարկի ժամանակ մատակարարվող գազի գինն աճում է, որովհետև Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կախվածության մեջ է գազի կալորիականությունից: Դա աննորմալ մոտեցում է, քանի որ գազի օգտագործման արդյունավետությունը կախված է գազի որակի հաստատուն լինելուց: Այսինքն, կարևոր է կայուն և հաստատուն որակի գազ մատակարարելը, և այն հարկավոր է նախապես հստակ սահմանել, ոչ թե մի բան սահմանել, բայց մեկ այլ բան անել և արհեստականորեն գին բարձրացնել»,– ասաց Է.Սահակյանը:

Փորձագետի կարծիքով, բանակցող կողմերի ոչ կոմպետենտ լինելու պատճառով է Հայաստանը հայտնվել նման իրավիճակում: Եվ հիմա կտրուկ քայլեր անելը կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ ճնշում գործադրել պետք չէ: «Իրավիճակը բարդ է, բայց մեր կողմից բանակցողները պետք է այնքան գիտակցություն և գրագիտություն ունենան, որ ռուսական կողմին տեխնիկապես ստիպեն, որպեսզի այսօրինակ հարցերը ճիշտ լուծումներ ստանան»,– ասաց Է. Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers