Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Համոզված եմ՝ ֆուտբոլը մեզ ավելի սերտորեն կկապի Երեւանի հետ. գերմանացի քաղաքապետ

POLITICS

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երեւանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` քաղաքապետն առանձնացրել է նաեւ այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ:

«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարեւոր է նաեւ գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երեւանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Ըստ այդմ, համոզված եմ, որ առաջիկայում արդյունավետ գործակցություն կհաստատենք նաեւ գերմանական քաղաքների հետ եւ այս հարցում, անշուշտ, մեծ է Հայաստանի Հանրապետությունում  Գերմանիայի, ինչպես նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների դերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային նախաձեռնության համար, նկատելով, որ այն եւս մեկ հրաշալի առիթ է ամրապնդելու երկու ժողովուրդների բարեկամությունն ու այցի շրջանակում քննարկելու գործակցության ձեւավորման ու ընդլայնման հետ կապված հարցեր:

Իր եւ Գերմանիայի քաղաքների քաղաքապետերի պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունը եւ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձեւավորելուն եւ զարգացնելուն:

Գերմանիայի Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ, Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոլֆ Ռեյնարդն իր հերթին նկատել է, որ, ընդունելով իրենց առաջարկը, Երեւանն, ըստ էության, բարեկամական ձեռք է մեկնել գերմանական քաղաքներին: «Մեզ համար իսկապես հաճելի է տեսնել ու զգալ այն հյուրընկալությունն ու ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերվեց Երեւանում առաջին իսկ պահից: Այցի շրջանակում մենք հասցրել ենք արդեն փոքր-ինչ ծանոթանալ Երեւանի պատմությանն ու քաղաքի անցուդարձին, եւ պետք է վստահեցնեմ, պարոն քաղաքապետ, որ տպավորված ենք Երեւանով: Եվ համոզված եմ, որ ֆուտբոլը մեզ ավելի սերտ կապերով կկապի Երեւանի հետ»,- նշել է  Ռոլֆ Ռեյնարդը:

Հաջողություն մաղթելով ֆուտբոլային երկու թիմերին այսօր երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք ընկերական խաղում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է ինչպես համագործակցության, այնպես էլ տարբեր ձեւաչափերով բարեկամական կապերի ընդլայնման ու ամրապնդման հարցում:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR