Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում լուրեր են տարածվում, թե պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ կվերացվի «բանակի քեֆ» հասկացողությունը: Շրջանառվող լուրերի վերաբերյալ փորձեցինք ստանալ ՊՆ պարզաբանումը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով նախ ընդգծեց

««Բանակի քեֆ»–ը կապ չունի պաշտպանության նախարարության հետ: Բացի այդ մարդիկ իրենց որդուն ուղարկում են ծառայելու հայրենիքին, ստանձնելու այդ կարևոր առաքելությունը: Չեմ կարծում, թե հարազատներով, ընկերներով հավաքվելն ավելորդ կամ անիմաստ միջոցառում է: Դա ընտանեկան միջոցառում է, որն այսպես, թե այնպես, կպահպանվի: Այսինքն՝ մենք այդտեղ խառնվելու որևէ իմաստ չենք տեսնում ու ավելին, կարծում ենք, որ դա շատ տրամաբանական և նորմալ է»:

Թեև, բնականաբար, նման նախաձեռնություն իրականում չկա, բայց կա մեկ ուրիշը, որի վերաբերյալ շշուկներն էլ հասարակության մեջ ձևափոխվել են «բանակի քեֆ»–ի... «Խոսքը վերաբերում է հունվարի 28–ին Հայոց բանակի օրվան նվիրված ավանդաբար կազմակերպվող համերգին: Համերգը բավականին մեծ ճոխությամբ էր արվում, մեծ միջոցառում էր կազմակերպվում: Մենք այս տարի քննարկեցինք, հասկացանք, որ երևի թե անիմաստ է ամեն տարի նման ճոխությամբ համերգ կազմակերպել, և բավականին մեծ գումարներ ծախսել այդ համերգի իրականացման վրա: Համերգի մասին կարելի է մտածել հոբել յանական տարիներին, օրինակ՝ 30–ամյակին, 40–ամյակին, իսկ մնացած տարիներին ուղղակի բավարարվել շատ ավելի համեստ պայմաններով և շատ ավելի համեստ միջոցառմամբ: Ենթադրենք՝ Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությամբ, որին կմասնակցեն տարբեր մարդիկ՝ սկսած պետական կառավարման համակարգից, մինչև ազատամարտիկներ, զինհաշմանդամներ և այլն»,–հայտնեց Գ. Ալթունյանը:

Ճշտող հարցին, թե ՊՆ նախաձեռնությո՞ւնն է սա, Գ. Ալթունյանը պատասխանեց. «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էր միշտ իրականացնում այդ համերգը: Այս տարի նախարարի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ, երևի թե, իմաստ չունի նման ճոխությամբ համերգ կազմակերպել և գումարներ ծախսել այդ համերգի վրա: Ընդունելությունը շատ ավելի համեստ կլինի, շատ ավելի քիչ ծախս կպահանջի, բայց մթնոլորտն անմիջական կլինի և մարդիկ շատ ավելի հաճույքով կշփվեն իրար հետ, քան համերգի ընթացքում: Շատ ավելի հաճելի ժամանակ կանցկացնեն, կշնորհավորեն իրար: Մյուս կողմից էլ՝ բավականին մեծ գումարներ կկարողանանք տնտեսել, որոնք կուղղենք շատ ավելի առաջնային ծախսերի»:

Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեցինք՝ հաշվարկներ ունե՞ն, թե այդ համերգների կազմակերպման վրա տարիների կտրվածքով որքան գումար է ծախսվել:

Ի պատասխան՝ նա նշեց. «Այդպիսի հաշվարկ իմ ձեռքի տակ չկա, բայց էական գումարներ տնտեսելու մասին է խոսքը: Օրինակ՝ եկող տարի համերգ չկազմակերպելով և դրա փոխարեն ընդունելություն կազմակերպելով՝ մենք նախատեսում ենք մոտ 40– 45 միլիոն դրամ տնտեսել»:

Նա շեշտեց, որ նման համերգ կազմակերպելը միշտ էլ ծախսատար է եղել, և դա է պատճառը, որ որոշել են հրաժարվել համերգներից, և գումարները ուղղել առաջնային նպատակների:

Իսկ եղե՞լ են երգիչներ, որոնք, օրինակ, առանց որևէ գումարի են մասնակցել նախորդ համերգներին:

«Քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ զբաղվում եմ այդ համերգով, այդ իսկ պատճառով կարող եմ երկու տարվա կտրվածքով ասել: Գրեթե չենք ունեցել նման դեպք, բայց երգիչների հետ ունեցել ենք պայմանավորվածություն, որ նրանք, ի տարբերություն այլ միջոցառումների, շատ սիմվոլիկ գումարներով երգեն: Այնուամենայնիվ, վստահաբար չեմ կարող ասել, որովհետև ընկերություններն են կազմակերպում այդ համերգները, մենք հանդես ենք գալիս որպես պատվիրատու: Միգուցե եղել են դեպքեր, որ ինչ–որ երգիչներ առանց վճարի են երգել, այդ վիճակագրությունը չունեմ, բայց, ամեն դեպքում, գիտեմ մի բան, որ եղել է պայմանավորվածություն, որ բանակի հանդեպ վերաբերմունքը պետք է էապես տարբերվի այլ միջոցառումների հանդեպ վերաբերմունքից»,– ասաց Գ. Ալթունյանը՝ միաժամանակ հավելելով, որ բացի այդ հանգամանքից, ընդհանուր առմամբ, իրականում շատ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում այդ համերգի կազմակերպման համար: 

«Տեխնիկական սարքավորումների վարձակալությունից՝ մինչև աշխատակազմի վարձատրություն: Մեծ հաշվով՝ մեծ ծախսեր էին, որոնք պարբերաբար կատարվել էին Բանակի օրվա համերգի հետ կապված»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises