Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Հին համակարգի քավության նոխազն ու վերաիմաստավորվելու ժամանակը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջատարները՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելով, նշում են, թե եթե ընտրությունները չլինեին ռեյտինգային ընտրակարգով ու եթե այդ ընտրակարգով ԲՀԿ– ից չառաջադրվեր Էդուարդ Բաբայանը, ապա իրենք ԱԺ–ում կլինեին երկրորդը: Դաշնակցությունն էլ հայտարարում է, որ իրենք չհաղթահարեցին անցողիկ շեմը, քանի որ հասարակությունը ընտրեց անհատի, ոչ թե գաղափար ու ծրագիր: Հանրապետականներն էլ նշում են, որ չանցան նոր խորհրդարան, քանի որ իշխանության կողմից կար ատելության քարոզ, իրենց ձեռքերը կապված էին: Խորհրդարան չանցած ուժերից մի քանիսն էլ նույն տրամաբանությամբ փորձում են բացատրել իրենց ձախողումը: Տրամաբանության նույնությունն այն է, որ բոլորի փաստարկները ուղղված են դուրս: Չկա որևէ ներքին քննադատություն, սեփական սխալների մատնանշում, բոլոր պատճառաբանությունները արտաքին են:

Նախ, եթե քաղաքական ուժերը մասնակցում են ընտրության, նրանք պիտի որ վերլուծեն այն իրավիճակը, որում կայանում են այդ ընտրությունները: Ասել է թե՝ եթե ընտրություններն անցնում են հետհեղափոխական պայմաններում, երբ կա հին համակարգի տոտալ մերժում, կա հասարակության լայն հատվածների կողմից ընդունելի անհատ, ապա կարիք չկա հետահայաց կերպով բողոքել հին համակարգի ներկայացուցիչների դեմ նոր իշխանության ագրեսիվ քարոզչությունից, կամ էլ ընտրություններում անհատին տրված ահռելի վստահության քվեից:

Հետևաբար բոլոր նման հիմնավորումները կամ նշանակում են, որ ուժերը նախապես չեն վերլուծել առկա խաղի պայմանները ու մտել են խաղի մեջ առանց իրավիճակի նրբություններին տիրապետելու, կամ, որ ավելի իրատեսական է, շատ լավ հասկանալով իրավիճակն, այնուամենայնիվ, փորձել են իրենց բախտը, բայց ձախողվելով՝ փնտրում են պատճառներ իրենցից դուրս:

Կարող է թվալ, որ ձախողման պատճառները դրսում փնտրելու տրամաբանությունը միայն գեղագիտական իմաստով է սխալ: Մանավանդ, որ ընդունվեն, թե չընդունվեն սխալները, դրանք այլևս չեն կարող ազդել ընտրության արդյունքի վրա: Սակայն խնդիրը միայն գեղագիտական չէ, խնդիրը շատ կոնկրետ քաղաքական է: Սխալներ ընդունելը, սխալների ճիշտ ախտորոշումը նշանակում է առնվազն, որ կա հույս դրանք ապագայում ուղղելու: Խոսքը հատկապես ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի մասին է, որոնք հանդիսանում են նախորդ քաղաքական համակարգի հենասյուները: 

Հատկապես հիմա, երբ թե՛ ՀՅԴ–ն, թե՛ ՀՀԿ–ն չեն անցել խորհրդարան, ավարտվել է քարոզարշավն ու արդեն կարելի է խոսել սեփական սխալներից՝ առանց վարանելու, որ դրանք կարող են քարոզարշավային մարտավարությանը վնասել: Ի վերջո, երբ խոսում ենք սխալներն ընդունելու մասին, նկատի չունենք հասարակության առջև պրիմիտիվ ապաշխարումը: Սխալների իրական ախտորոշումը պետք է նախ ունենա ներքին պահանջարկ ու տեղի ունենա նախ ներսում: Բայց բոլոր ազդակները հուշում են, որ առնվազն հիմա այդպիսի պահանջարկ վերոնշյալ ուժերը չունեն: 

Ի վերջո, քաղաքականությունը ենթադրում է ռեսուրսների չոր հաշվարկ և դրանց արդյունավետ կիրառում: Եթե խորհրդարանում չհայտնված ուժերը շարունակելու են նեղացածի կեցվածքով անել դատողություններ՝ իրենց ձախողման մեղքը փնտրելով իրենցից դուրս, ապա դժվար թե մոտ ժամանակներում նրանք կարողանան գալ ռեսուրսների ռացիոնալ հաշվարկմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը: Այս իմաստով, գուցե և լավ է, որ նմանատիպ մոտեցումներ ունեցող ուժերը չանցան խորհրդարան՝ ստանալով շանս կանգ առնելու և շունչ քաշելու: Ի վերջո, տարիներ շարունակ լինելով քաղաքական կոնյուկտուրայի գերին՝ այդ ուժերն այդպես էլ ժամանակ չեն ունեցել վերաիմաստավորելու իրենց գործունեությունը: Կոնյուկտուրան է պայմանավորել նրանց վարքագիծը: Իսկ հիմա, երբ նրանք հայտնվել են կոնյուկտուրայից դուրս, վերջապես կա շանս այդ վերաիմաստավորման ժամանակը գտնելու համար: Պարզապես նախապես անհրաժեշտ է ձերբազատվել նեղացածի կեցվածքից ու սկսել իրերը կոչել իրենց անուններով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys