Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը հույսերի իրականացման սպասումով է լցվել: 

«Նախորդ խորհրդարանն այդքան էլ վստահելի չէր, կային հակասություններ, և ժողովուրդը չէր ընկալում այդ ԱԺ–ի ներկայությունը: Հիմա ամբողջացավ: Կարծում եմ՝ ամեն ինչ ժողովրդի սրտով եղավ: Բայց ժողովրդի ոգևորությունը պետք է շարունակություն ունենա, չպետք է կոտրվի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նկարիչը՝ ընդգծելով, որ փոփոխություններն իմաստավորված են հենց ժողովրդի ոգևորության հանգամանքով: Այդուհանդերձ՝ համաձայն չէ, որ այսպիսով կարելի է արձանագրել հեղափոխության ավարտը:

«Շատ երկրներում միշտ էլ եղել են հեղափոխություններ, բայց հետո չեն կարողացել պահպանել դրա շարունակականությունը, այսինքն՝ իմաստը խեղվել է և այլն: Մեզ մոտ հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է: Դեռևս երկիրը կայացած չէ, տնտեսությունը ցավալի վիճակում է, կան այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ բեռ են այս ուժերի համար: Եվ Աստված չանի, որ ժողովուրդը հուսախաբ լինի: Եթե դեռևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների գոնե 50 տոկոսը իրականություն դառնա, մեծ առաջխաղացում կլինի, իսկ ժողովուրդն էլ վստահ կլինի, որ երկիր է կառուցվում»,–շեշտեց նա: Հաղթանակ Շահումյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որոնք ուզում են՝ խոստացված բարեփոխումները միանգամից նկատելի լինեն. «Բայց կարծում եմ, որ դա այդքան արագ չի կարող լինել, որովհետև կան շատ խնդիրներ: Բացի այդ, նաև երիտասարդ ուժեր են եկել, որոնք գուցեև շատ պատրաստված են, կարող ուժեր են, բայց շատ ասպարեզներում փորձ չունեն: Այդքան հեշտ չէ հաղթահարել այն ամենն, ինչը կուտակվել է մեր երկրում: Բոլորը պետք է իրենց գործով մասնակից դառնան երկրի կառուցմանը: Մեր ժողովուրդը ստեղծող է, ծաղկեցրել է շատ երկրներ ու պետություններ: Ցավոք, այդ ներուժը չենք կարողանում մեզ համար օգտագործել: Իսկ առաջին խնդիրն արտագաղթն է՝ արտագաղթի «դեմն» առնելը: Ցանկալի է, որ Հայաստանից վերջին 20–30 տարում հեռացածներն էլ վերանայեն իրենց պահվածքը: Շատերը սպասում են, որ Հայաստանը դառնա դրախտավայր, կառուցվի և նոր վերադառնան, բայց այդպես չի կարող լինել: Իրենք ևս պետք է մասնակից դառնան երկրի կառուցմանը: Եթե անգամ դրսում են աշխատում, իրենց կողմից անպայման մեկ ծառ պետք է տնկեն: Երկրի մասին բաժակաճառերով սիրուն խոսելը մի բան է, իսկ երկրի կառուցմանը մասնակից դառնալը, պարտավորություն զգալը՝ մեկ այլ բան: Շատ ցանկալի կլինի, որ մենք դա գիտակցենք, և յուրաքանչյուրը փորձի իր աջակցությունը ցուցաբերել: Միայն մեկ Նիկոլ Փաշինյանով կամ թեկուզև 100 հոգով երկիր չի կառուցվի»:

Հաղթանակ Շահումյանը երկիր կառուցելու ճանապարհի իր ուղեցույցն ունի:

«Ովքեր ստանձնում են երկրի ղեկը, իրականում նաև մեծ պատասխանատվություն են ստանում: Բայց նախկինում տեսել ենք, թե մարդիկ ինչպես են մոտեցել այդ պատասխանատվությանը: Մենք դժգոհ ենք եղել այն իրականությունից, որտեղ արհամարհել են վստահությունն ու պատասխանատվությունը: Մենք վերջապես պետք է խելքի գանք: Ինչպես մեր ժողովուրդը, ես էլ եմ հույսեր փայփայում: Կարծում եմ՝ լավ պայմաններ են ստեղծվել, որ մեր երկրի ողջ ժողովրդի ներուժն օգտագործվի, և ականատես չլինենք մի փակ տարածքում գործող մի քանի հոգու միջավայրի: Բոլոր ասպարեզներում ժողովուրդը պետք է ակտիվ մասնակցություն ունենա, իսկ դրա համար պետք է հնարավորություն ստանա: Պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը: Մենք հիմա շատ բացթողումներ ունենք, և ծանր վիճակից վերականգնվելն այդքան հեշտ չէ»,–ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թեպետ վերականգնվելու համար ժամանակ է պահանջվում, բայց գոնե պետք է օրենքներ և որոշակի այլ վերանայումներ լինեն, որ մարդիկ աշխատելու և ստեղծելու հնարավորություն ունենան:

«Եթե իշխանության եկած անհատները, առավել ևս առաջին դեմքերն իրենց մաքուր պահեն և նվիրված աշխատեն երկրի համար, դա բոլորի համար ուղեցույց կլինի: Մարդիկ, որոնք բոլորի աչքի առաջ են, երկրի ղեկն են ստանձնում, օրինակ պիտի լինեն. իրենց պահվածքից կախված է նաև ամբողջ հասարակության պահվածքը: Իրենց հավատարմությունն ու ազնիվ աշխատանքը խթան կդառնան նաև մյուս օղակների համար: Դա մենք տեսել ենք, Հայաստանում այդպիսի ժամանակներ եղել են, երբ առանձին անհատների, ղեկավարների պահվածքը մեծ ազդեցություն է ունեցել նաև երկրի զարգացման գործում: Առաջին դեմքերի պահվածքից շատ բան է կախված, իսկ ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է և հասկանում»,–եզրափակեց նկարիչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference