Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Գործադիրը արմատական փոփոխություններ է առաջարկում հարկային վարչարարության արդիականացման համար

SOCIETY

 Կառավարությունը հարկ վճարողներին  հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցողՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանընշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացնում է հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: «Վերջնական արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել այս նախաձեռնության ընդունմամբ, հետևյալն է՝ հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա առցանց եղանակով ցանկացած պահի տեսնել իր հարկային պարտավորություններÕ ¨ ըստ հարկատեսակների, կատարած վճարումների և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնել իր միջոցների շարժը: Այս պահին նման հնարավորություն չկա, քանի որ համապատասխան իրավական, տեխնիկական և օրենսդրական լուծումներով հարկային համակարգը միայն հարկային ծառայողներին է հնարավորություն տալիս տեսնել հարկ վճարողների հարկային պարտավորությունները: Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օր ենսդրական, իրավական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի հարկային պարտավորությունների հավաքագրման առումով»,-  նշեց Միրումյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխություններն արմատական են հարկային վարչարարության արդիականացման ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողություններում: «Արմատական ոչ այն առումով, որ միայն մենք ենք հնարավորություն ընձեռելու, որպեսզի հարկ վճարողները առցանց եղանակով կարողանան տեսնել իրենց պարտավորությունները, այլ այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ինչ գործիքակազմով ենք մենք դրան հասնելու: Առցանց եղանակով հարկային պարտավորություններին հետևելու հնարավորություն ընձեռում են մի շարք երկրներ, բայց գործիքակազմը, որ մենք առաջարկում ենք, ունեն միայն մի քանի զարգացած երկրներ՝ մասնավորապես, Սկանդինավյան երկրները»,- ընդգծեց Միրումյանը:

Մանրամասնելով ասվածը՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայումս կան 50-ից ավել հաշիվներ, որոնք հաշվառում են հարկ վճարողների պարտավորությունները: Այդ հաշիվները բաժանվում են ենթահաշիվների՝ ըստ հարկատեսակների և կազմակերպաիրավական տեսակների: «Առաջարկվում է վերացնել այդ 50-ից ավել հաշիվները  և ունենալ մեկ միասնական հաշվի: Սա նշանակում է, որ վերանում է սխալվելու հավանականությունը, որովհետև լինում են իրավիճակներ, երբ տնտեսավարողները մեկ հաշվի վրա վճարում են կատարում, բայց պարզվում է, որ այդ հաշվեհամարին կատարած վճարումը սխալ էր, քանի որ նա պարտավորություն ուներ մեկ այլ հարկատեսակի գծով, որին համապատասխան գումար չէր փոխանցվել: Իսկ դրանից հետո սկսվում է հարկատուների և հարկային մարմինների համար ժամանակատար մի գործընթաց»,- պարզաբանեց փոխնախարարը:

Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատելու այդ մեկ միասնական հաշիվը: «Եթե միասնական հաշվում եղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, այդ գումարից կկատարվի մարում: Չեղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, մարում կկատարվի այն դեպքում, երբ այդ հաշվին կլինի համապատասխան գումար: Արմատական փոփոխություններից մեկը կայանում է նրանում, որ, ի տարբերություն ներկայումս տարբեր հարկատեսակների հաշիվներին մուտքագրվող գումարների, որոնք համարվում են հարկային եկամուտներ, այս հաշվի վրա եղած գումարները չ են համարվում հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային հաշվարկը և չի արտացոլել իր պարտավորությունների գումարը: Սա նշանակում է, որ մենք արմատապես վերացնում ենք գերավճարներ կուտակելու հնարավորությունը: Սա չափազանց կարևոր է: Այսինքն՝ հարկային ծառայողների՝ տնտեսավարողներից ավել գումարներ պահանջելու մոտիվացիան ամբողջապես վերանում է»,- նշեց Միրումյանը;

Միրումյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ այդ միասնական հաշվի վրա եղած գումարները պետությունը չի կարող ծախսել, քանի որ դրանք չեն համարվելու հարկային եկամուտներ: Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ օրենքը գործարկելու համար:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live