Yerevan, 15.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բուլղարական պղպեղն ամենևին էլ բուլղարական չէ

CULTURE

Մենք գիտենք, որ...

Քաղցր բուլղարական պղպեղի տեսակը ստացել են Բուլղարիայում: Դրա մասին է վկայում հենց անունը:

Իրականում այդպես չէ:

«Բուլղարական պղպեղ» անվանումը օգտագործվում է միայն նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում: Անգամ բուն Բուլղարիայում այդ բանջարեղենին բուլղարական չեն համարում, ինչքան էլ դա հաճելի հնչի իրենց համար: Բուլղարիայում քաղցր պղպեղին ուղղակի «պիպեր» են կոչում: Ընդ որում, այն նույնկերպ է կոչվում նաև այլ երկրներում: Որոշ եվրոպական երկրներում այն «պապրիկա» են անվանում:

«Բուլղարական պղպեղ» անվանման առաջացման մասին մի քանի վարկածներ կան: Ըստ առաջին վարկածի, 17–րդ դարի վերջին և 18–րդ դարի սկզբին Բուլղարիայից Զապորոժիե և Բեսարաբիա գաղթած բուլղարները իրենց հետ բերել են այս քաղցր պղպեղի սերմերը և սկսել մասսայական աճեցնել: Բուլղարիա պղպեղը մուտք էր գործել Օսմանյան կայսրությունից, որտեղ այն արդեն մշակվում էր: Հետագայում, իհարկե, այս մշակաբույսը տարածվել է Ռուսական կայսրության այլ վայրերում և միաժամանակ տարածվել է նաև «բուլղարական պղպեղ» արտահայտությունը: Ըստ մի այլ վարկածի,  1950–60 – ականներին, երբ Բուլղարիան սոցիալիստական երկիր էր, սկսել է ԽՍՀՄ մեծ քանակությամբ արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում՝ նաև քաղցր պղպեղ: Խանութներում և շուկաներում վաճառողները ապրանքը նկարագրելու համար ուղղակի նշել են, որ դա «բուլղարական պղպեղ» է, այսինքն՝ այնտեղից բերված: Այսպես էլ հենց այդ անունը տարածվել է: Բացի դա, ԽՍՀՄ–ում պահածոների գործարաններ սովորաբար կառուցել են բուլղարները, որոնք սննդի արդյունաբերության այդ ճյուղի մեծ վարպետներ են եղել: Հենց այդ ձեռնարկություններում էլ սկսել են պահածոյացնել քաղցր պղպեղը: Ուղղակի նշենք նաև, որ բուն Բուլղարիայում պղպեղը շատ բարձր է դասվում: Այն ամենուրեք է: Վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված կամ պահածոյացված վիճակում:

Իսկ ընդհանրապես, քաղցր պղպեղը Կոլումբոսն է Եվրոպա բերել Ամերիկայից: Հնէաբանական պեղումները հաստատում են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 6–րդ հազարամյակում այդ բանջարեղենը մշակել են Մեքսիկայում և Պերուում: Ներկայումս պղպեղի վայրի տեսակներ կան Գվատեմալայում և Մեքսիկայում: Եվրոպայում առաջինը քաղցր պղպեղ սկսել են մշակել իսպանացիները և պորտուգալացիները: Ապա նրանց են միացել Ալժիրը , Իտալիան և Միջերկրածովյան այլ երկրները: Չնայած Ռուսաստան քաղցր պղպեղը հասել է 16–րդ դարում, բայց դրա մասսայական օգտագործումն սկսվել է միայն 18–րդ դարից:

Գոյություն ունի պղպեղի մի հետաքրքիր տեսակ՝ Piper methysticum (Կավա–կավա, կամ էլ` հարբեցնող պղպեղ): Այս տեսակի դեպքում օգտագործում են պղպեղի արմատները: Պոլոնեզացիները ավելի քան 2000 տարի ծամում են այդ պղպեղի արմատները: Կավա–կավայից պատրաստված թեյը ունի տոնուսավորող և հանգստացնող հատկություն, այն շատ տարածված է Ամերիկայում: Բժշկությունում դրանից պատրաստում են հանգստացնող և քնաբեր թուրմ: Սակայն այն օգտագործելը ներկայումս շատ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում և Ուկրաինայում, արգելված է: Բանն այն է, որ կավա– կավայի էքստրակտը պետք է պատրաստվի որպես լուծիչ օգտագործելով սպիրտ, էթանոլ կամ ացետոն, ինչն էլ հենց վտանգավոր ազդեցություն է ունենում լ յարդի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

One of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away