Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Ժողովրդագետ. «Մասնակցության տեսանկյունից 60 տոկոսանոց քվեարկություն էր». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ էր ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության տոկոսային ցուցանիշը ցածր: Սա շրջանառվող այն հարցերից մեկն է, որը տարբեր մեկնաբանություններ է ստանում: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի, կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թ. ընտրություններից շուրջ 314 000–ով պակաս է:

Ի վերջո, մասնակցությունն իսկապե՞ս քիչ է, թե՞ ցուցանիշն իր մեջ այլ բացատրություններ ունի: Հարցի շուրջ «Փաստը» զրուցեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ, որը նախ ընդգծեց. 

«Ընտրացուցակները կազմվում են ոչ թե ըստ մշտական բնակչության թվի, այլ հենց պետռեգիստրի տվյալներով: Այդ ռեգիստրում գրանցված է 3 միլիոն 340 հազար մարդ: Այդուհանդերձ, վերջին տվյալներով, մեր մշտական բնակչության թվաքանակն այս պահին 2 մլն 969 հազար է: Բայց ի՞նչն է խնդիրը. տեսեք՝ պետռեգիստրում գրանցված են նաև այն մարդիկ, որոնք թեպետ տարիներով այստեղ չեն բնակվում, բայց դուրս չեն եկել գրանցումից: Մեծ հաշվով՝ պետռեգիստրը մաքրելու խնդիր կա: Պետք է հասկանալ՝ ո՞վ է այստեղ, ո՞վ է արդեն երկար ժամանակ բացակայում, և ո՞վ է այլ երկրի քաղաքացիություն ստացել: Եթե այդ ցուցակները մաքրենք, ընտրացուցակների այդքան ուռճացված թվեր չենք ունենա: Եվ հենց այստեղից էլ ծագում է այն հարցը, թե ինչու էր մասնակցությունը 48,63 տոկոս»:

Նա ընդգծեց, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են արտագաղթել. «2008–2017 թթ.՝ նույն ՀՀԿ–ի իշխանության տարիներին, մեծ արտագաղթ է եղել, և այդ տասը տարվա կտրվածքով միգրացիոն բացասական ցուցանիշը եղել է 372 հազար, որից մոտ 200 հազարը գտնվում է դրսում և դեռ չի վերադարձել: Չեմ կարող ասել, թե 2017թ. ընտրությունների ժամանակ ինչպես է ստացվել, որ շուրջ 1 միլիոն 500 հազար ընտրող է եղել, այդ մարդկանց տեղն են քվեարկե՞լ, թե՞ այլ միջոցներ են կիրառվել, բայց հաշվի առնելով ՀՀ–ում առկա բնակչության թվաքանակը, այս անգամ մասնակցության տեսանկյունից միանշանակ 60 տոկոսանոց քվեարկություն էր: Իսկ 60 տոկոս մասնակցությունը բոլոր երկրներում շատ նորմալ ցուցանիշ է: Պետք չէ պատասխաններ փնտրել այն հարցին, թե ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցել: Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել»:

Թեև պետռեգիստրը մաքրելու գործընթացն, ըստ մասնագետի, բարդ գործընթաց է, բայց նաև անհրաժեշտ է ընդհանուր գործընթացների համար. «Ճիշտ է, երկար ժամանակ կտևի, բայց մենք, ի վերջո, կհասկանանք հիմնական գրանցվածների թիվը: Դա կօգնի նաև ճշտել մնացած բնակչության իրական թիվը: Եթե նման հարց ծագի, ապա գործընթացներին պետք է ներգրավվեն նաև ԱՎԾ–ն, սոցապ նախարարությունը: Բարդ գործընթաց է, բայց գոնե մեկ անգամ պետք է իրականացվի: 2 տարվա մեջ կարող են մաքրել, թեև գումարներ էլ պետք է հատկացնեն, բայց արդյունքը բոլորի համար լավ կլինի: Այլևս չենք ունենա ուռճացված թվեր, այլ կունենանք իրական պատկեր, ինչի արդյունքում էլ այս զանազան խոսակցությունները կվերանան»:

Արտակ Մարկոսյանը շեշտեց, որ մեծ հաշվով խոսքը մոտ 400–500 հազար մարդու մասին է. «Այսինքն՝ պետք է հասկանալ նաև՝ այդ մարդիկ փոխե՞լ են քաղաքացիությունը, թե՞ ոչ: Սա օգուտ կտա նաև հետագա քաղաքականության համար, հատկապես, երբ խոսում ենք հայրենադարձության մասին: Մեզ համար էլ հասկանալի կլինի, թե ովքե՞ր են դրսում, կգա՞ն, թե՞ ոչ: Մի խոսքով՝ երկկողմանի օգտակար կլինի. և՛ ցուցակները կմաքրվեն, և՛ կհասկանանք, թե ինչ պոտենցիալ ունենք դրսում»:

Ա. Մարկոսյանն ընդգծեց, որ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում մշտական բնակչության թիվը 3 մլն 18 հազար էր: Իսկ այդ մարդահամարը եղել է 2011 թվականին: 

«Հայաստանում առկա և մշտական բնակչության միջև մոտ 150 հազարի տարբերություն կար այնտեղ: Ինչպես արդեն շեշտեցի, 2008–2017թթ. շատ մեծ արտագաղթ ենք ունեցել, ինչը հասկանալի էր: Մարդիկ հույսները կորցրել էին, թե իրավիճակ կամ իրադրություն կփոխվի: Հիմա հույս ունենանք, որ արտագաղթը կանգ կառնի: 2018թ. սեպտեմբերի կտրվածքով անցած տարվա համեմատ միգրացիոն բացասական ցուցանիշը, այսինքն՝ գնացող–եկողների ընդհանուր թիվը նվազել է 71 տոկոսով: Անցած տարի 53 հազար էր, այս տարի՝ –15 հազար է: Տարեվերջին կտեսնենք իրական պատկերը, բայց որ ցուցանիշը բավականին իջել է, փաստ է: Տարեվերջին մշտական բնակչության թվաքանակը ևս կհրապարակվի, և արդեն պարզ կլինի, թե այդ առումով աճ արդյո՞ք գրանցել ենք»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference