Սերժ Սարգսյանը կմասնակցի ընտրություններին, վստահ եմ. Վիգեն Սարգսյան
SOCIETYՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանարպետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընտրություններին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Վստահ եմ։ Ինքն ակտիվ քաղաքացի է և վստահ եմ՝ կմասնակցի», - ասաց Վիգեն Սարգսյանը
Անդրադառնալով քարոզարշավին, նա նշեց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի քարոզարշավը. «Կարծում եմ՝ հանրությունը հնարավորություն ունեցավ լսելու մեր դիրքորոշումները, կարծիքները: Հույս ունեմ, որ քվեարկության օրը կանցնի հանգիստ, հաշվարկը ձայների կանցնի թափանցիկ եւ առավոտյան կանթնանաք երկրում, որտեղ արդյունքները բոլորի համար ընդունելի կլինեն: Եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց նա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



