Ջրհեղեղ և ձյուն. անտառային հրդեհներից վերականգնվող Կալիֆոռնիայում մոլեգնող փոթորիկը քաոս է առաջացրել (տեսանյութ)
VIDEOԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի որոշ հատվածներում ձմեռային փոթորիկը քաոսային իրավիճակ է ստեղծել՝ հորդառատ անձրևների պատճառ դառնալով մի շրջանում և ձյան տեղումներ բերելով այլ հատվածում:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հիշեցնելով, որ նահանգը դեռևս վերականգնվում է շաբաթներ առաջ տեղի ունեցած կործանարար անտառային հրդեհներից, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, որոշ փողոցներ Կալիֆոռնիայում վարար գետերի են վերածվել: Հազարավոր բնակիչների հորդորել են հեռանալ իրենց տներից, քանի որ հրդեհներից հետո որոշ շրջաններ կանգնած են սողանքի վտանգի առաջ: Ձյան պատճառով էլ դժվարացել է երթևեկությունը մայրուղիներում:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers
4
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



