Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում
SPORTՀայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:
KazFootball.kz-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Օրենբուրգ» ակումբը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Օրենբուրգը» 15 խաղից հետո 22 միավորով 7-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցեց Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս «Ժետիսուից» հեռացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



