Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


«Եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում ինչքան էլ կարևոր լինեն երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կան հարցեր, որոնք միշտ էլ հատուկ ուշադրություն են պահանջում: Դրանք չեն կարող պայմանավորված լինել այս կամ այն քաղաքական գործընթացով: Խոսքը հատկապես բնապահպանական խնդիրներին է վերաբերում: Այս պահին, թերևս, բնապահպանական ամենակարևոր և հրատապ հարցերից մեկը Սևանա լճի սիգ ձկնատեսակի հարցն է: Ի դեպ, վերջին տարիներին արգելված է լճից սիգ որսալը, սակայն, ինչպես երևում է, այդ արգելքը չի գործում: Ողջ տարին ո՛չ սիգի որսն է դադարում, ո՛չ էլ վաճառքը: Նման բարձիթողի գործելաոճի պատճառով վաղը կարող ենք կանգնել է՛լ ավելի լուրջ խնդիրների առջև, ինչը նախընտրական թոհուբոհի պատճառով կարծես թե դուրս է մնացել կառավարության օրակարգից: 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիել յանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սիգի ձվադրումից առաջ է հարկավոր հստակ խստացված պահպանություն իրականացնել: Հակառակ դեպքում, ձվադրման ժամանակ արդեն ձկնկիթով ձուկ չենք ունենա, ինչի հետևանքով բեղմնավորման պրոցես նույնպես չի լինի: «Ինչպես առաջներում է որսագողություն եղել, նույնը, դեռ մի բան էլ ավելի վատ ձևով է շարունակվում: Շարունակում են որսալ նախաձվադրող վտառի առանձնյակներ և ամենուրեք՝ շուկաներում և բակերում դա են վաճառում: Նույնիսկ ձկնկիթն են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այսինքն, եթե ձվադրմանը նախորդող շրջանում սիգի որսը չի արգելվում, ձկնագողերը որսում են վտառը, իսկ ձկնկիթը բաց թողնելու ժամանակ վտառ չի լինում: Դրա հետևանքով ձկան պաշարները, որոնք կամաց–կամաց սկսել էին ավելանալ, նորից կհայտնվեն խզման վտանգի առջև: Ու եթե այս շրջանում վտառը չպահպանենք, ապա ո՞ր ձկները պետք է ձվադրեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որի վրա, ցավոք, ուշադրություն չի դարձվում: Դրա պատճառով մենք վաղը ձկնապաշարի լուրջ կորուստ կունենանք, ինչն անթույլատրելի է ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով»,– ասաց Բ. Գաբրիելյանը: 

Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի: 

Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից 

բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Ի դեպ, ամեն տարի բավականին մեծ ֆինանսներ են ծախսվում Սևանում իշխանի պաշարները վերականգնելու համար: Սակայն, պարզվում է, որ լիճ բաց թողնված մանրաձուկն այդպես էլ չի հասցնում մեծանալ ու ձվադրել, նույն ձկնագողերի պատճառով: «Ստացվում է, որ այն միլիոնավոր դրամները, որը պետությունը ծախսում է Սևանի ձկնապաշարներն ավելացնելու ուղղությամբ, գնում է ձկնագողերի գրպանը: Կլիմայական պայմաններից և այս տարվա ջրի առանձնահատկություններից ելնելով՝ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 20–ից վտառները կսկսեն ձկնկիթ բաց թողնել, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Հիմա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիգի ձկնագողությունը թույլ չտալու համար, քանի որ ամենահրատապ խնդիրը սիգի ձվադրող վտառները պահպանելն է: Իսկ եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ապա ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք»,– ասաց Բ. Գաբրիելյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises