Yerevan, 08.November.2025,
00
:
00
BREAKING


Վարուժան Բաբաջանյան. «Ազգային ժողովը «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է Տավուշի մարզից ԲՀԿ տարածքային ընտրական ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանը: Թեկնածուի հետ զրույցում ամփոփել ենք քարոզարշավը, խոսել նաև ծրագրերի, առաջնահերթ քայլերի անհրաժեշտության մասին:

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Վարուժան Բաբաջանյանն արձանագրեց, որ դեռևս հեռու ենք բացարձակ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց:

«Խնդիրը իշխանությունների կամքի բացակայությունը չէ, պատճառը երկար տարիներ արմատավորված քաղաքական մշակույթն է: Մարդիկ դեռևս սովոր են ընտրություն կատարել՝ առաջնորդվելով խնամի–ծանոթ–բարեկամ ինստիտուտով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում մյուս ընտրություններին մենք արդեն ամբողջովին այլ պատկեր կունենանք»,–ասաց թեկնածուն:

ՀՀԿ–ի համար գիշեր–ցերեկ ձայներ ապահովողները ծվարել են գործող իշխանության գրկում

Իսկ թե ի՞նչ է պետք իրապես ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար, մեր զրուցակիցը շեշտեց. «Ցանկացած դեպքում, հատկապես երբ տեղի ունեցածը ոչ թե ֆորմացիայի, այլ իշխանության փոփոխություն է, պետք է սպասենք, որ նախ թուլանա իներցիան, որովհետև, ամեն դեպքում, դեռ որոշակի կոնտինգենտ կա, որն անպայման ուզում է տեղավորվել իշխանության հովանու ներքո: Շատերը, որոնք գիշեր–ցերեկ ՀՀԿ–ի համար էին ձայներ ապահովում, հիմա ծվարել են գործող իշխանության գրկում: Կոնկրետ մեզ մոտ այդպիսի պատկեր կա. մարդիկ կային, որոնք նույնիսկ մինչև ապրիլի 22–ը փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, հիմա շատ հարմար տեղավորվել են իշխանական ուժին մոտ, և նրանց համար ձայներ են ապահովում: Իսկ նման իրավիճակ չունենալու համար, կարծում եմ, գործընթացները պետք է զուգահեռ ընթանան. աստիճանաբար անցում ռեյտինգայինից՝ դեպի ավելի քաղաքական ընտրության, ինչի արդյունքում էլ իներցիան գնալով կթուլանա»:

Վերոնշյալ անձանց՝ «կոնտինգենտ»–ի վերաբերյալ քաղաքացիների արձագանքն ու հակազդեցությունն այս փուլում, ըստ թեկնածուի, այդքան էլ բուռն չէ: Մի շարք պատճառներով նա դա բնական է համարում, բայց նաև հավելում է. «Կարծում եմ, որ հասարակությունն այս ընտրություններից հետո աստիճանաբար պետք է փորձի բոլոր դետալներն իրենց տեղում դնել, որովհետև նախորդ իշխանության արատավոր կադրերով չես կարող կառուցել նոր համակարգ և նոր որակի իշխանություն: Կներեք բառիս համար, բայց եթե «տասովչիկների» ինստիտուտը չվերանա, որի ներկայացուցիչները ցանկացած իշխանության կողքին են, ապա մենք, ըստ էության, որևէ առաջընթաց չենք արձանագրի»:

Զերծ՝ իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից

Անդրադառնալով քարոզարշավի հռետորաբանությանը, որի ժամանակ, ըստ որոշ կարծիքների, ստվերվեց գաղափարական պայքարը, Վ. Բաբաջանյանն ասաց. «Նախ՝ շատ սխալ մարտավարություն է ընտրվել տարիներ շարունակ: Ընդհանրապես՝ իշխանությունը ընտրությունների ժամանակ ծրագրեր բերող է, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը՝ դրանք քննադատողը: Այսինքն՝ չի լինում այնպես, որ քննադատի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այս առումով բավականին աբսուրդային պայքար էր: Ըստ էության՝ ավելի շատ լեզվակռիվ է, քան քաղաքական գործընթաց, քաղաքական բանավեճ ու քաղաքական ծրագրային բախում»: Իսկ թե որքանո՞վ հաջողվեց նման ընտրապայքարում ընտրողին հասցնել ծրագրային ուղղությունները, Վարուժան Բաբաջանյանը նախ ընդգծեց, որ իրենք այլ մարտավարություն են ընտրել: 

«Մենք որդեգրել ենք ավելի գաղափարական ու ծրագրային դիրքորոշում: Ինքս չեմ մտել լեզվակռիվների ու նման բախումների մեջ, ներկայացրել եմ իմ ծրագրերը: Կարողացել եմ հանրությանը հասցնել, թե ինչ եմ պատրաստվում անել և փորձել եմ գծագրել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական գործչի ու ԱԺ պատգամավորի կերպարը: Այդ առումով, կարծում եմ, շատ ավելի շահեկան վիճակում ենք, որովհետև հասցրել ենք խոսել ծրագրերից, գաղափարներից, կերպարից և զերծ մնացել իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից:

«Որքան վատն էին նախկին իշխանությունները» կամ՝ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» լոզունգներով

Որպես հեղափոխության ավարտ՝ մատնանշվում են ԱԺ ընտրությունները, որից հետո պետք է այլ իրականություն լինի, իսկ հիմքում՝ ոչ թե խոսքերը, այլ աշխատանքը: Վ. Բաբաջանյանն այս առումով անելիքների իր պատկերացումն ունի:

«Ճանապարհը պարզ է և հստակ: Տեսարաններից պետք է անցնել հաց արարելուն: «Տեսարաններ և հաց» բանաձևը կարող է աշխատել առավելագույնը մինչև ընտրությունները: Ընտրություններից հետո, երբ արդեն սոցիալական, քաղաքական և մյուս խնդիրները շատ ավելի սուր կդրվեն հասարակության առաջ, այդ ժամանակ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» այն լոզունգներով, թե որքան վատն էին նախկին իշխանությունները, որքան վատն էին նրանց կադրերը կամ նրանց վարած քաղաքականությունը: Ճանապարհը հստակ է՝ գնալ ցավոտ բարեփոխումների, գնալ օրենսդրական, ներդրումային դաշտի հստակեցման ճանապարհով, և սկսել կետ առ կետ մշակել տնտեսական փոփոխությունների հայեցակարգ: Եթե առաջիկա վեց ամիսների ընթացքում հասարակությունը իր գրպանի վրա շոշափելի աճ չզգա, եթե այդ ընթացքում օրենսդրական խութերը չվերացրեցինք, և մարդը չզգաց, որ պետական մեքենան սկսել է արդյունավետ աշխատել, հասարակությունը կընկնի խոր ապատիայի մեջ և այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի նրան ստեղծագործական հուն վերադարձնել: Ընտրություններից հետո այլևս հնարավոր չէ նույն հռետորաբանությամբ շարունակել, ասել, որ «ամեն ինչ վատ է, գանք իշխանության՝ փոխենք»: Այլևս ունենալով բացարձակ լեգիտիմություն՝ պարտավոր են լուծել այդ մարդկանց խնդիրները: Հիմա արդեն ամեն օր և ժամ հասարակությունը պետք է լծվի ստեղծագործ աշխատանքի: Կունենանք դա՝ հեղափոխությունը երկրի համար դրական ազդեցություն կունենա, չենք ունենա՝ կլինի խորը հիասթափված հասարակություն, որը կհավաքի վերջին իրերն ու կլքի երկիրը: Չգիտեմ, թե ինչ պատկեր կունենանք կառավարությունում, բայց իշխանությունը հաջորդ օրվանից մի կողմ պետք է դնի պոպուլիզմը և զբաղվի կոնկրետ տնտեսական քաղաքականությամբ»:

Նա շեշտեց՝ ցանկացած քաղաքական ուժի, իշխանության և ցանկացած հեղափոխության առանցքը մարդու բարեկեցությունը բարձրացնելն է. «Ցանկացած իրադարձության հիմքում պետք է լինի երկրի տնտեսական աճը: Եթե քաղաքական ուժը տնտեսության զարգացման տեսլական չունի և առաջնորդվում է միայն մասսաներին գրգռելով ու նրանցից միայն ձայներ կորզելով, նշանակում է, որ այդ ուժը պետք է ուղղակի նետվի քաղաքական աղբանոցը: Եթե իշխանությունը, քաղաքական ուժերը տնտեսական բարեփոխումների կամք չունեն, նրանք այս արևի տակ գոյության իրավունք չպետք է ունենան»:

Սահման պահող գյուղերը պետք է սկսեն շնչել. ի՞նչ է ակնկալում տավուշցին

Որպես ռեյտինգային թեկնածու, խոսելով արդեն տարածաշրջանային ու մարզային խնդիրներից՝ այդ համատեքստում մեր զրուցակիցը իր ծրագրից զարգացման մի քանի ուղղություն նշեց. «Տավուշում ևս մարդիկ ակնկալում են ենթակառուցվածքների բարելավում, ինչը ցանցային բիզնես զարգացնելու հնարավորություն կտա՝ կլինեն թե՛ գյուղատնտեսական բիզնես ծրագրեր, թե՛ փոքր արտադրություններ: Գյուղատնտեսության հարցում հստակ է՝ ջուրը հասցնել հողին, որ գյուղացին կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել: Պետք է ստեղծել նաև արտոնյալ հարկային դաշտ, որտեղ գյուղացու համար շատ ավելի ձեռնտու կլինի իր գյուղում, գյուղաքաղաքում զբաղվել ձեռներեցությամբ, քան, օրինակ, գնալ Ռուսաստան և, հեռու լինելով տնից, հարազատներից, նման այլ գործունեությամբ զբաղվել»:

Նա ընդգծեց, որ այս առումով մի քանի առաջարկներ մինչ այս արդեն արել է, բայց արձագանք չկա:

Ծրագրում առկա ուղղություններից մեկն էլ հետևյալն է. «Մարզերում կան զորամասեր, որոնց համար գյուղատնտեսական արտադրանքը մեծամասամբ ներմուծում ենք: Ի վերջո, պետությունը գումար է ծախսում, բայց պետությունը պետք է հաշվարկի և իր գումարներն ավելի ճիշտ ծախսի իր երկրի ներսում: Մեծ հաշվով՝ հարկավոր է ստեղծել գյուղացիական տնտեսությունների ցանց, որը սնում է բանակին: Սա է իմ առաջնահերթ ծրագրերից մեկը, որի արդյունքում հնարավոր կլինի մեր ունեցած գումարներն ուղղորդել ոչ թե օտար պետությունների գյուղատնտեսության զարգացմանը, այլ սեփական երկրի, մարզի, գյուղի: Սրանք մանր հարցեր չեն: Պատկերացրեք՝ զորանոցները շրջապատող համայնքներում ստեղծվում է ցանցը, մարդիկ սկսում են իրենց հողը մշակել և արդյունքում արտադրանքի իրացման խնդիր չեն ունենում: Ընդամենը մեկ–երկու տարում գյուղերում տնտեսական բավականին մեծ ակտիվություն կլինի: Սա է ճանապարհը՝ ուրիշ ճանապարհ չկա: Մեր ունեցած ռեսուրսները պետք է օգտագործենք, որ հատկապես սահման պահող գյուղերը սկսեն շնչել»:

Որ ավելի խոր հիասթափություն չունենանք

Ամփոփելով՝ Վարուժան Բաբաջանյանն իր կոչը հղեց ընտրողներին:

«Բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ և ընկերներ տարբեր եղանակներով փորձում են խնդրել, ճնշել, համոզել ու ասել՝ ընտրեք նրան՝ մեր ընկերն է, լավ տղա, կամ մյուսը մեր բարեկամն է, մեր հորեղբոր աղջիկը, մորաքրոջ տղան... Մեր հանրությունը պետք է հասկանա, որ վաղն ԱԺ–ում այդ մարդկանցից չի կարող պահանջատեր լինել: Եթե մարդն ունակ չէ օրենքներ գրել, և չի հասկանում՝ օրենքն ինչ է, ու գնում է ԱԺ միայն նրա համար, որ իր շուրջը տարբեր նկատառումներով ավելի շատ հեղինակություններ են հավաքվել, կամ ավելի մեծ ազգի ու գերդաստանի ներկայացուցիչ է, մենք այս շանսը ևս տանուլ կտանք: Իսկ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, չեն մտնի խորհրդարան, և կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Միակ կոչս ու խնդրանքս հետևյալն է. բոլորին մեկ առ մեկ ուսումնասիրել, հասկանալ նրանց հնարավորությունները և կատարել բացառապես քաղաքական ընտրություն, որովհետև ԱԺ–ն լավ մարդկանց «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում: ԱԺ–ն քաղաքական ամբիոն է, քաղաքական պայքարի, հայեցակարգերի մշակման ամբիոն, ուր պետք է գործուղել բացառապես քաղաքական գործիչների: Այս ուղերձը կընդունենք, կընկալենք՝ կունենանք բոլորովին այլ որակի խորհրդարան: Չընկալեցինք և կրկին հին մեթոդներով շարունակեցինք ԱԺ գործուղել խնամի, ծանոթ, բարեկամների, կունենանք շատ ավելի խորը հիասթափություն և տխուր արդյունք, քան մինչ այժմ ենք ունեցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives