Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել
SOCIETY
Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել է գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները մնացել էին ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում: Նրանք ձնայուսի տակ էին մնացել մարտական հերթափոխի անցկացման ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



