ԱՄՆ-ում Սանտա Կլաուսին երեւակայության արդյունք անվանելու համար ուսուցչուհուն ազատել են աշխատանքից
INTERNATIONAL NEWSՆյու Ջերսիի դպրոցներից մեկի ուսուցչուհուն աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ նա երեխաներին պատմել է, որ Սանտա Կլաուսը երեւակայության արդյունք է, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ին:
Ըստ հեռուստաալիքի, նա երեխաներին նաեւ պատմել է, որ ատամի փերիները, էլֆերը եւ զատիկի ճագարները նույնպես գոյություն չունեն:
Fox News-ի զրուցակիցները պատմել են, որ այդ խոսքերից հետո երեխաների մեծ մասը արցունքն աչքերին է դուրս եկել դասարանից:
Դպրոցի տնօրենը հավելել է, որ ուսուցչուհու խոսքերը խաթարում են երեխաների հավատը ամանորյա հրաշքի մասին եւ հետեւաբար անթույլատրելի են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



