Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


Շախմատի ՀՀ ընտրանիները Ռեյկյավիկ են մեկնում մեդալներ նվաճելու լուրջ ակնկալիքով

BLOG

Արման Ուգուջյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոյեմբերի 12-22 –ը Ռեյկյավիկում Իսլանդիա կայանալիք տղամարդկանց Եվրոպայի 20-րդ,և կանանց ՝11-րդ թիմային առաջնությունների նախապատրաստության շրջանակում տղամարդկանց ու կանանց ՀՀ հավաքականներն հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում ուսումնամարզական հավաք անցկացրին: 
Նկատենք ,որ գործող կարգի համաձայն այս անգամ էլ ՀՀ հավաքականների կազմերը համալրեն ու պահեստային ՝5-րդ խաղացողներ են համարվում 2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանն ու ՀՀ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը: 
Իսկ ընդհանրապես թիմերի կազմերում հայտավորվում է 5 մարզիկ ՝ 4 հիմնական և մեկ պահեստային: 
Տղամարդականց ՀՀ հավաքականը կրկին հանդես է գալու շախմատի աշխարհի լավագույն մարզիչներից մեկի ՝գրոսմայստեր Արշակ Պետոսրյանի ղեկավարությամբ: Տղամարդաանց ՀՀ ազգային ընտրանու կազմում նորեկից ՝ Կարեն Գրիգորյանից բացի այս անգամ էլ բարձր վարկանիշների շնորհիվ ընդգրկվել են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը. Սերգեյ Մովսիսյանն և Հրանտ Մելքումյանը: Այս անգամ կբացակայի մեր ամենատիտղոսակիր ու լեգենդար շախմատիստներից մեկը ՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: 
Կանանց ՀՀ ազգային ընտրանին,որին վերջին տարիներին ելույթ է ունենում գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ Իսլանդիայում ներկայանալու է՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան ,Մարիա Կուրսովա, և նորեկ ՝ Սուսաննա Գաբոյան կազմով: 
Նկատենք, որ ըստ նախնական հայտերի տղամարդկանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալու 35երկրի 36հավաքականներ, որոնցում ընդգրկված են 178ախմատիստ,այդ թվում 133գրոսմայստեր, միջազգյաին՝32 և ՖԻԴԵ-ի ՝ 11վարպետ: Ուշագրավ նաև այն , որ Նորվեգիայի ազգային հավաքականի կգլխավորի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Իսկ ահա ՌԴ-ի հավաքականի կազմից կբացակայեն , թե՛ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը և թե՛ 2015թ աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը: Սակայն առանց նրանց էլ ՌԴ ընտրանին միջին ահատական վարկանիշով ՝ 2751 կրկին առաջինն է մրցաշարում: 
Հավելենք, որ տղամարդկանց Բելգիայի ընտրանու 1-ին խաղատախտակի վրա հանդես կգա այդ երկրի քառակի չեմպիոն ,գյումրեցի միջազգային վրապետ Մհեր Հովհաննիսյանը, իսկ Ֆինլանդիայի հավաքականում էլ ընդգրկված է միջազգային վարպետ Միքայել Հակոբովը:
Կանանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալու 30երկրի ընտրանիներ, որոնց կազմերում ընդգրկված են 146 շախմատիստուհիներ,այդ թվում են 77 գրոսմայստեր, միջազգային՝ 28 ,և ՖԻԴԵ-ի ՝ 21վարպետ: 
Այստեղ էլ հերթական անգամ կանանց Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված է այդ երկրի կանանց 6-ակի չեմպիոնուհի, կանանց 2001թ Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհահռչակ հայ գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը: 
Կանանց Հոլանդիայի ազգային հավաքականի պատիվն առաջին անգամ կպաշտպանի ստուգատեսի ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ մինչև 16տարեկանների 2015թ Եվրոպայի չեմպիոնուհի ,15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա –Մայա Ղազարյանը:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող այս առաջնության 1-ին տուրի հանդիպումները կայանալու են նոյեմբերի 13-ին, իսկ եզրափակիչ՝ 9-րդ տուրինը ՝ նոյեմբերի 22-ին: Նոյեմբերի 18-ը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: 1-8-րդ տուրերում հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 19-ին , իսկ երզափակիչ՝ 9-րդ տուրինը՝ ժամը 15-ին:
Այսօր ՝ նոյեմբերի 11-ին շախմատի ՀՀ պատվիրակությունը մեկնեց Իսլանդիա: 
Հերթական անգամ մեր հավաքականներից ակնկալիքները շատ մեծ են:
Տղամարդկանց ՀՀ ընտրանին թեև թիմային միջին վարկանիշով (2692) միայն 6-րդն է, սակայն Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականների հետ միասին համարվում է ստուգատեսի ֆավորիտներից մեկն ու հաղթողի գլխավոր հավակնորդը: 
Հիշեցնենք , որ տղամարդկանց ՀՀ ընտրանին Եվրոպայի թիմային նախորդ ՝ 19-րդ առաջնությունում Վարշավայում գրավել է 4-րդ տեղ: Իսկ ընդհանրապես Արշակ Պետրոսյանի սաները կարողացել են 1- ական անգամ նվաճել ոսկե (1999թ), արծաթե (2007թ) և բրոնզե մեդալ (1997թ): 
Կանանց ՀՀ հավաքականն ,որը Իսլանդիայում, ինչպես և մեր տղամարդկանց ընտրանին,նույնպես միջին թիմային 6-րդ վարկանիշն (2380) ունի, ու նույնեես մրցնակային տեղի լիարժեք հավակնորդ է դիտվում , Եվրոպայի թիմային նախորդ ՝ 10-րդ առաջնությունում Վարշավայում 2013թ-ին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Իսկ ընդհանրապես մեր շախմատիստուհիները կարողացել են 2003թ -ին Պլովդիվում դառնալ Եվրոպայի թիմային չեմպիոն, իսկ 2007թ-ին Կրետեում էլ արժանանալ բրոնզե մեդալի: 
Այնպես ,որ մեր պատվիրակներից մեդալների ակնկալիքները այս անգամ էլ միանգամայն հիմնավոր են ու իրատեսական: 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration