Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Արդարացված է իմ տեղեկացված չլինելը, թե ինչու է Ռ. Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատախազության բողոքի մասով Վճռաբեկի որոշումն այդ տեսքով. Վճռաբեկ դատարանի նախագահ

SOCIETY

Վճռաբեկ դատարանի որոշումների, դատավորների անկախության, ՄԻԵԴ վճիռների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը «ԶԼՄ-ների և դատական իշխանության միջև հարաբերությունները,Եվրոպայի խորհրդի չափորոշիչները և անդամ պետությունների լավագույն փորձը» թեմայով քննարկման ժամանակ զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ:

-Պարո՛ն Խունդկարյան, Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ, և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը: Վճռաբեկի որոշմամբ՝ Դատախազության բողոքը բավարարվում է մասնակի, բայց ո՞րն է այստեղ մասնակին, եթե որևէ մեկը չի արվել, ըստ էության:

-Մինչև հարցին անդրադառնալը ես կցանկանամ որոշակի անդրադարձ կատարել Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորություններին: Եթե նախկինում Վճռաբեկ դատարանի նախագահն ինքը չհանդիսանալով որևէ բանակի դատավոր՝ ըստ էության, կարելի է որակել, որ կարող էր մասնակցություն ունենալ թե՛ Քրեական պալատի, թե՛ Քաղաքացիական ու Վարչական պալատի նիստերին, ապա ներկայումս՝ ապրիլի իննից հետո կատարված փոփոխությունների համաձայն, Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը կարող է հանդիսանալ որևէ կոնկրետ պալատի դատավոր: Ներկա դրությամբ ես  Քաղաքացիական ու Վարչական պալատի դատավոր եմ և դրանով հանդերձ կարող եմ ասել, որ արդարացված է իմ տեղեկացված չլինելը բոլոր մանրամասներին, թե ինչու Քրեական պալատի որոշումն այդ տեսքով է:

-Վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշումը երբ ուղարկվեց Վերաքննիչ դատարան, սեղմ ժամկետներում սկսվեց բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում:

 
 

Մեկնաբանվում է, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և  Վերաքննիչ դատարանն արագ անցել է բողոքի քննությանը: Կա՞ն այլ բողոքներ, որ 15-օրյա ժամկետում քննվել են:

-Ես ինչ-որ վիճակագրական տվյալների չեմ տիրապետում, որ ասեմ՝ այդպիսի նիստերը արագ են  նշանակվում, թե ոչ, բայց մի բան կարող եմ ասել, որ միջդատական վարույթի գործերն ավելի արագ տեմպերով պետք է քննվեն, քան մայր քրեական գործերը: Եվ նշանակված ժամանակից դատողություն անել և ինչ-որ պրոցեսի հետ կապել..., ես դատավորի աշխատանքի նման գնահատական չեմ տա,  դատավորն ինքն անկախ է, անկախ է բոլոր պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ու պրոցեսներից, այդ թվում՝ քաղաքական:

- Ասացիք, որ դատավորներն ինքնուրույն են կայացնում որոշումները, իրենց լիազորությունների շրջանակներում, բայց վիճակագրություն կա կոնկրետ ՄԻԵԴ-ից եկած, որ Հայաստանում ամենաշատն արդար դատաքննության իրավունքն է խախտվում: Այդ պրակտիկան, որ նույնը չկրկնվի և այլն, այդքան անկաշկանդ գործելու հետևանքը կարծես թե չի համընկնում վիճակագրությանը, օրինակ, այդ մասով:

-Որպեսզի մենք կապը տանք, թե դատավորների կաշկանդված լինելն էր բերել արդար դատաքննության իրավունքի խախտման, մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք Եվրոպական դատարանի բոլոր որոշումները: Եթե մենք վերլուծենք բոլոր ակտերն իրենց էության մեջ, կտեսնենք, օրինակ ես կդժվարանամ գտնել որևէ ակտ Եվրոպական դատարանի կայացրած, որտեղ ասվում է, որ դատավորն իր որոշումը կայացրել է կաշկանդվածության պայմաններում կամ կա այլ նշում դատավորի մասին:

-ՄԻԵԴ-ում նման մեկ վճիռ կար, միջամտություն կար, որում անդրադարձ կար Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին, դա բացառիկ էր, բայց ոչինչ չփոխեց:

 

-Թույլ տվեք ընդամենը դիրքորոշում հայտնել, որ Քաղաքացիական  դատավարության օրենսգիրքը, թե՛ նախկինը և թե՛ գործողը, դատավորին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել կողմերին հաշտեցնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր դատավորի համար ամենաբարդ լուծումը կողմերին հաշտեցնելն է, որպեսզի դատավորն ի վիճակի լինի կողմերին հաշտեցնելու, դատավորը պետք է գործի նրբություններն իմանա իդեալական կերպով: Ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, թե ինչ էր ասվել Եվրոպական դատարանի դատական ակտում, ընդամենն ուզում եմ փաստել, որ ես չեմ բացառում, որ պարոն Մկրտումյանի կողմից դատական նիստի ընթացքում հենց այդ պարտականությունն էլ կատարում էր:

-Պարո՛ն Խունդկարյան, անցումային արդարադատության մասին է խոսվում, այն իրականացվել է, օրինակ, Գերմանիայում՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո: Մենք ունե՞նք նման անհրաժեշտություն, գուցե հիմա քիչ են գործերը, և հնարավոր է քննել, հետագայում այլ իրավիճակ կարող է ստեղծվել:

-Հիմա էլ մեր գործերը շատ են՝ համեմատած այլ երկրների հետ, չափազանց շատ են: Կա հիմնավորված միջին վիճակագրական չափանիշ, թե որքան գործ է դատավորն ի վիճակի քննելու և ավարտելու ամսական կտրվածքով, դա ամսական 16 գործն է, իսկ մեզ մոտ, օրինակ, քաղաքացիական գործ քննող դատավորները տարեկան ստանում են 1500-ին մոտ գործ: Իսկ անցումային արդարադատության ներդրումն էլ իրականացվում է այն դեպքերում, երբ արդարադատական մարմիններն ի վիճակի չեն արդարադատություն իրականացնելու, այդպիսի իրավիճակ մեր երկրում առկա չէ:

-Դատավորների անկախության մասին շատ է խոսվում, որ, օրինակ, Բաղրամյան 26-ից այլևս զանգեր չեն ստանում, նման իրավիճակ չկա, բայց տեսե՛ք՝ նույն Ռոբերտ Քոչարյանի կալանքին եմ ուզում անդրադառնալ, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով նրան ազատ արձակեց կալանքից, դրան հաջորդող հանրահավաքին՝ օգոստոսի 17-ին, հրապարակում ՀՀ վարչապետ Փաշինյանը, խոսքն ուղղելով դատավորներին, ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, և բոլորը հասկացան, թե խոսքն ում էր ուղղված: Սա արդյոք ճնշում չէ՞ դատավորի նկատմամբ և սա ճնշում չէ՞ դատական համակարգի նկատմամբ:

-Դատավորն ինքը պետք է ի վիճակի լինի դիմակայել ցանկացած ճնշման, այդ թվում նաև հանրային ճնշումներին, մամուլում արված թաքնված ճնշումներին, և մենք՝ դատավորներս, սովոր ենք այդ պայմաններում աշխատել: Բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում նաև դատավորները իրենց գործողություններն այնպես պետք է դասավորեն, որ իրենց վարքագծով է՛լ ավելի ամրապնդեն դատական իշխանության անկախությունը:

Հավատացած եղե՛ք մի բանում. դատավորներն իրենց գործն անում են օրենքի ու Սահմանադրության շրջանակներում, ուղղակի նրանք շատ ավելի քննադատվում են, քան կարող են պայքարել այդ քննադատությունների դեմ:

-«Մարտի 1-ի» գործով արդեն վճիռներ կան կայացված, հիմա կրկին նախաքննություն է, և նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչպե՞ս է սա լինելու, այսպես ասած, իրավիճակ է փոխվել: Արդյոք հակասություններ չե՞ն առաջանալու դեռ կայացվելիք և նախկինում կայացված վճիռների միջև, նույն դատավորների վարույթ չե՞ն ընդունվելու, ինչպե՞ս է սա կարգավորվելու:

- Չկոնկրետացնելով որևէ գործ՝ ես ներկայացնեմ հետևյալը. մեր օրենսդրությունը նոր հանգամանք է դիտում ՄԻԵԴ-ի դատական այն ակտերը, որոնցով արձանագրվել է կոնվենցիոն խախտում, մեր օրենսդրությունը նոր հանգամանք է դիտում նաև ՍԴ-ի դատական ակտերը, եթե Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է նորմի հակասահմանադրական լինելը կամ նորմի այլ բովանդակությամբ դատարանների կողմից կիրառվելը: Այսինքն՝ մենք ունենք համապատասխան գործիքը՝ դա նոր հանգամանքի հիմքով դատական գործերի վերաբացումն է, և աշխարհի որևէ երկիր չի կարող վստահ լինել, որ իր երկրում դատական սխալներ տեղի չեն ունենում:

-Բայց Հայաստանը մի փոքր վստահ է, օրինակ, ցմահների գործերը չեն վերաբացվում, բոլորովին վերջերս է մեկ ցմահ ազատ արձակվել, միայն մեկը՝ Կարեն Օգանեսյանը, իսկ Սողոմոն Քոչարյանը առողջական խնդիր ուներ և ազատ արձակվելուց մի քանի օր անց մահացավ:

-Քրեական արդարադատության դաշտում որևէ դատողություն անելու ցանկություն չունեմ, դա ճիշտ չի լինի, որովհետև դա իմ մասնագիտացման ոլորտը չէ:

-Ճի՞շտ  է, որ վիճակահանությամբ է որոշվում, թե աղմկահարույց գործերն ում վարույթ են ընդունվելու:

-Ես չեմ կարող ասել, թե վիճակահանությամբ է որոշվում, թե չէ, որովհետև ի պաշտոնե յուրաքանչյուր դատարանի մակագրության պրոցեսին ես չեմ կարող խառնվել: Բացի դրանից, մեզ մոտ ներդրված է էլեկտրոնային մակագրության ինստիտուտը, որպես կանոն գործերի մակագրությունը տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով, և այդ մեխանիզմները սահմանվել են Բարձրագույն  դատական խորհրդի կողմից, այդուհանդերձ դրանք ենթադրում են որոշակի  ծրագրերի ստեղծում, որպեսզի հնարավոր լինի այդ էլեկտրոնային մակագրությունը ամբողջությամբ ներդնել այնտեղ, որտեղ դա ներդրված չէ, գուցե նաև տեղի ունենա վիճակահանություն:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California